Անտառուտից Ամբերդ
Անտառուտից Ամբերդ
Տեսարժան վայրեր
Ամբերդ ամրոցը (X դ․) գտնվում է ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա՝ Արագած լեռան լանջին։ Ամբերդ անունը նշանակում է է «բերդ ամպերի մեջ»:
Որոշ աղբյուրների համաձայն՝ այն եղել է հայոց արքաների ամառային նստավայրը։
Ամրոցի և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են Կամսարական իշխանների կողմից 7-րդ դարում։ Ամրոցը տարբեր ժամանակաշրջաններում պատկանել է տարբեր իշխանական տների։ 1070 թ․ սելջուկ թուրքերի կողմից գրավված Ամբերդը ազատագրվել է միայն 1197 թ․ հայ-վրացական համատեղ ուժերով՝ Զաքարե Զաքարյանի հրամանատարությամբ։ 1236 թ․-ին այն ամբողջությամբ ավիրվել է մոնղոլների կողմից և պեղվել ու վերականգնվել է 20-րդ դարում։
Տեղացիների համար ամրոցի մուտքի արժեքը 700 դրամ է, իսկ օտարերկրացիների համար՝ 1400 դրամ։
Իսկ դու երբևէ եղե ՞լ ես Ամբերդում՝ ամպերով պարուրված այդ առասպելական ամրոցում։
Անտառուտ գյուղից սկսվող այս արահետը ձեզ կտանի հենց այնտեղ։ Անտառների, գետահովիտների միջով անցնող այս արահետը ձեր օրը կլցնի միջնադարի շնչով և անմոռանալի արկածներով։
7,1 կմ երկարությամբ այս երթուղին ձգվում է Անտառուտից մինչև Ամբերդ և այն հնարավոր է սկսել և՛ Ամբերդից, և՛ Անտառուտից։
Ամբերդում որոշ ժամնակ անհրաժեշտ կլինի ամրոցին ծանոթանալու համար։ Այն հայտնի է նաև իր Վահրամաշեն եկեղեցով։
Ամրոցի պատերի ներսում կգտնեք հյուրերին ընդունելու սենյակները, թագավորական սենյակները։ Պեղումնեը ցույց տվեցին, որ այս սենյակները բավական շքեղ են եղել՝ նրբագեղ քանդակներով, ճրագներով, խնկարկիչներով, իսկ պատերը զարդրաված են եղել մետաքսով և դիպակով։ Ամրրոցից հարավ գտնվում է 10-րդ դ․ բաղնիքը, որը ժամանակին գործել է հիպոկաուստ տաքացման համակարգով։
Եթե պլանավորում եք այցելել Ամբերդ արշավը սկսելիս կամ ավարատելիս, ապա տեղեկացնենք, որ այն բացվում է ժամը 10-ին։ Տեղացիների համար մուտքը 700 դրամ է, իսկ օտարերկրացիների համար՝ 1400 դրամ։
X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):
Ամբերդից շարժվեք Արքաշեն գետի հովտի հնագույն արահետով: Անմիջապես բերդից ներքև կնկատեք արևի նմանվող ժայռային գոյացություն։ Ճանապարհին ձեր առջև կբացվեն ամրոցի շատ յուրօրինակ տեսարաններ։