Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN

Օգտակար տեղեկություններով լի բլոգներ՝ ձեր արկածները սկսելու համար:

Վերջին գրառումներ

  • Ու՞ր փախչել երևանյան շոգից
    Ամռան ամիսներին Հայկական լեռնաշխարհի վրա իջնում է կիզիչ շոգը և ստիպում երևանաբնակներին քաղաքի տապից փախչելու միջոցներ և ուղղություններ փնտրել: Այս ամիսներին նաև հատուկ սրվում է մարդու՝ բնության գրկում զով ու հանգիստ անկյուն գտնելու ցանկությունը:
  • Թրեքինգը Հայաստանում
    Թրեքինգը լեռներում կամ անհարթ տեղանքվում լեռնային երթուղիներով երկարատև և բարդ արշավի տեսակ է, որը հաճախ ենթադրում է գիշերակաց ճամբարներում կամ լեռնային կացարաններում։ Այն պահանջում է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն և տոկունություն, և ի տարբերություն քայլարշավի, թրեքինգը սովորաբար ենթադրում է ավելի երկար և դժվարին երթուղիներ, ինչպես նաև կարող է ներառել սպորտային զբոսաշրջության տարրեր, օրինակ՝ լեռնանցքների և կիրճերի հաղթահարում։
  • Կանաչը վայելելու լավագույն 8 երթուղիները
    Տարվա բոլոր եղանակներին Հայկական լեռնաշխարհի բնությունը զարմացնում է իր յուրահատուկ ու տարբերվող տեսարաններով ու գույներով: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բնության հավերժ գեղեցկությունը ներկայացնում է ուրույն երանգներով և աչքերի համար տոն լինելուց բացի հնարավորություն է ստեղծում արշավելու և բացահայտելու հայաստանյան բնությունը:
  • Հինգ տպավորիչ ջրվեժ՝ Հայաստանի տարբեր անկյուններից
    Հայաստանում ճանապարհորդելը մի ողջ աշխարհ է՝ մի երկրի սահմաններում։ Միայն մեկ ուղևորության ընթացքում կարող եք բացահայտել և՛ հնագույն պատմություն, և՛ հարուստ մշակույթ, և՛ առեղծվածներով լի անցյալ, և թե՛ շքեղ բնություն՝ իր գեղատեսիլ ջրվեժներով ու մշակութային կոթողներով։ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր մարզում հնարավոր է հանդիպել մի քանի ջրվեժների, որոնց , տեղացիների խոսքով՝ «պետք է անպայման տեսնել»։ Մենք առանձնացրել ենք ընդամենը հինգը՝ իբրև օրինակ, սակայն, ցանկում հեշտությամբ կարող էին տեղ գտնել նաև Գեղարոտի, Հեր-Հերի, Մանթաշի, Շշնջացող, Ծավի, Ջրահարսի վարսեր և բազմաթիվ այլ ջրվեժներ։
  • Հայոց լեռներում՝ լեգենդների հետքերով
    Հայաստանում լեգենդները շատ են։ Երբ քայլես մի գյուղի փողոցով ու բարևես առաջին իսկ պապիկին, կլսես մի պատմություն, որից շոկ ես ապրելու։ Օրինակ՝ ինչպես է մի աղջիկ փախել թշնամուց, թռել ժայռից, հետո դարձել ամպ ու մինչ օրս հով է բերում իրենց այգիներին։
  • Արկածային տուրիզմը Հայաստանում
    Վերջին տասը տարիներին Հայաստանի արկածային տուրիզմի բնագավառում ակնառու բարեփոխումներ են լինում։ Այժմ ակտիվ ժամանցի համար անհրաժեշտ ենթակառուցվածներ ստեղծելը ոչ միայն զարգանում է մասնավոր ոլորտի միջոցով, այլև առաջնահերթություն ունի պետության կողմից։ Հայաստանի բազմազան քայլարշավային երթուղիներից զատ, այսօր կարող եք նաև պլանավորել ձեր ակտիվ հանգիստը տարատեսակ արկածային փորձառություններով։
  • Հինգ հեշտ ճանապարհից ընտրի՛ր քոնը
    Մենք որոշեցինք ձեզ առաջարկել հինգ արշավային հեշտ արահետ, որոնք վստահ ենք` կլինեն տպավորիչ եւ անմոռանալի: Անկախ նրանից փորձառու արշավական եք, թե պարզապես ուզում եք թուլանալ ու հաճելի ժամանակ անցկացնել սարերում, մենք ունենք շատ տարբերակներ ձեզ համար։
  • Հայաստանի արշավները։ 5 հաճելիորեն բարդ հաղթահարվող արահետ
    Եթե փնտրում եք արշավային ուղի, որը հաղթահարելը ձեզ համար մարտահրավեր կլինի, կարող եք կանգ առնել։
  • Չորս զարմանալի ամրոց Հայաստանի արշավային արահետներում
    Իր լեռնային գոտիներով և տեղանքով՝ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, Հայաստանը պատմության ընթացքում մշտապես գտնվել է մեծ և հզոր կայսրությունների միջև, որոնք պայքարել են տարածաշրջանի վերահսկողության համար, և այսօր հայկական տարածքները պատված են ամրոցներով: Ահա այն չորս ամրոցները, որոնք հաստատ արժե այցելել՝ օգտվելով մեր անվճար հավելվածից։