ՀԱԱ 26 Ենոքավանից Իջևան
ՀԱԱ 26 Ենոքավանից Իջևան
3ժ
13.7 կմ
336
399
դժվար
Ենոքավանից Իջևան գրեթե 13.5 կմ երկարությամբ Հայաստանի ազգային արահետը տավուշյան անտառների ու տեսարանների լավագույն կողմերն է բացահայտում։ Այն անտառապատ հովիտների, լեռների, գետերի ու ձորերի համախմբում է։ Արահետը հիմնականում իջնում է՝ սկսվելով մոտ 1200 մետր ծովի մակարդակից և ավարտվում Իջևանի կենտրոնում՝ 700 մետր բարձրությամբ։
Ենոքավան գյուղի կենտրոնից երթուղին մոտ երկու կիլոմետր իջնում է ասֆալտապատ ճանապարհով, որտեղից դեպի ձախ շեղվում և շարունակվում է նեղ արահետով։ Ընդարձակ բացատի միջով կածանը շուտով խորանում է դեպի խիտ անտառներ։ Այս հատվածը իջնում է դեպի Մթնաձոր գետի խոր կիրճը, որտեղ արևը շատ կարճ ժամանակ է ընկնում, հետևաբար այս հատվածները շատ խոնավ ու կանաչ են։
Արահետը գետի կողքով հասնում է մինչև Լուսաձոր գյուղ։ Գյուղ հասնելուց առաջ կանցնեք մի քանի տաղավարների մոտով, որտեղ կան ջրի գործող աղբյուրներ։ Լուսաձոր գյուղից ճանապարհը անմիջապես թեքվում է դեպի աջ։ Այստեղ ավարտվում են անտառապատ հատվածները և ընդարձակ տեսարան է բացվում դեպի Աղստևի հովիտ և շրջակա լեռներ։ Բաց դաշտերով մոտ 6կմ արահետը կիջնի դեպի Գետահովիտ բնակավայրը, որը անմիջապես հարում է Իջևան քաղաքին։ Այստեղից 3,5 կիլոմետր արահետի նշանները ձեզ կտանեն բնակավայրի միջով, որի ընթացքում կարող եք ծանոթանալ տեղի կյանքին, գյուղատնտեսությանը, և տեսնել Իջևան քաղաքը վերևից։ Արահետը իջնում է կենտրոնական շուկայի մոտ և այնտեղից մայրուղիով միանում Իջևանի գլխավոր հրապարակին։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Ենոքավան գյուղում կան խանութներ, որտեղից կարող եք գնել շշալցված ջուր։ Լուսաձոր գյուղ չհասած կան մի քանի տաղավարներ, որտեղ կան ջրի գործող աղբյուրներ։ Գետահովիտ և Իջևան բնակավայրերում կան ջրի աղբյուրներ և բազմաթիվ մթերային խանութներ։
Նշումներ՝
Եթե չեք ուզում քայլել բնակավայրի միջով ավելի քան երեք կիլոմետր, Իջևանի կենտրոնից կարող եք տաքսիով հասնել մինչև հարևան Գետահովիտ գյուղի վերջը, որտեղ արահետի նշանները կուղղորդեն դեպի աջ՝ բաց դաշտերը և դեպի վայրի բնություն։