ՀԱԱ 27 Իջևանից Գանձաքար
ՀԱԱ 27 Իջևանից Գանձաքար
3ժ
7.7 կմ
336
399
միջին
Իջևանը հարևան Գանձաքար գյուղի հետ կապում է 7,7 կմ երկարությամբ արահետը։ Այն սկսվում է Իջևան քաղաքի կենտրոնական զբոսայգու մոտից և բարձրանում դեպի արևելք։ Քաղաքի միջով՝ ասֆալտապատ ճանապարհով, երթուղին բարձրանում է մոտ 1,6կմ, որից հետո անցնում է հողային ճանապարհով և մի քանի տեղ կտրուկ բարձրանում սարն ի վեր։ Ավելի բարձր դիրքից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ Իջևան քաղաքը։
3,5-րդ կիլոմետրին արահետը կմիանա Իջևան-Բերդ ավտամայրուղուն։ Այստեղով կքայլեք մոտ 300 մետր և նշագծված արահետով կվերադառնաք նեղ կածանով անտառապատ հատվածին։ Եվս մեկ կիլոմետր մացառներով քայլելուց հետո կհատեք մայրուղին, կանցնեք մյուս կողմը և հին գոմերի ճանապարհով կառաջանաք դեպի Գանձաքար գյուղը։ Այս հատվածից արդեն շատ լավ տեսարան է բացվում դեպի Գանձաքար։
Գյուղի ծայրամասի տների մոտից դեպի աջ արահետը շարունակվում և ի վերջո հատվում է ասֆալտապատ ճանապարհին, իսկ դեպի ձախ, դաշտի արահետները տանում են դեպի Բուդուրի Եղցի մատուռը, ինչպես նաև բարձրանում են դեպի Տեսիլք լեռ և անցնում համանուն քարայրի կողքով։ Գյուղ իջնելով կհայտնվեք հիմնական ճանապարհի վրա, որտեղ կգտնեք մի քանի մթերային խանութներ։ Արահետը այստեղից արդեն կշարունակվի դեպի մյուս՝ Հովք գյուղը։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Արահետի ընթացքում ջրի աղբյուրներ չկան։ Իջևանում և Գանձաքարում կարող եք շշալցված ջուր գնել տեղի մթերային խանութներից։