ՀԱԱ 28 Գանձաքարից Հովք
ՀԱԱ 28 Գանձաքարից Հովք
3ժ
20.3 կմ
336
399
միջին
Տեսարժան վայրեր
×
Գանձաքարը Հովքին կապում է 20.3 կմ երկարությամբ միջին դժվարության երթուղին։ Հայաստանի ազգային արահետը այստեղ սկսվում է Գանձաքար գյուղի կենտրոնից՝ ասֆալտապատ ճանապարհից, իջնում դեպի գյուղի վերանորոգված դպրոցի շենքը և այնտեղից թեքվում աջ։ Այստեղից քարքարոտ կտրուկ վերելք է սկսվում, որը բարձրանում է դեպի արոտավայրեր։ Բարձր կետից երևում է Գանձաքարը և գյուղի պարծանքը՝ Տեսիլք կամ Բուդուր լեռը, որը ուղղաձիգ վեր է խոյանում Ուրթաջուր գետի հովտի միջից։
Գրեթե առաջին կիլեմտրի վրա, արահետը բաժանվում է երեք մասի․ այստեղ ուշադիր է պետք լինել նշագծումներին, քանի որ Հայաստանի ազգային արահետը կտրուկ ձախ է թեքվում և սկսում նորից բարձրանալ սարն ի վեր։ Երիտասարդ շիվերի խիտ անտառով դուրս եք գալիս դեպի ընդարձակ բացատ և ձախով սկսում իջնել։ Նշագծումները կտանեն աջ, ապա կտրուկ կբարձրացնեն ու կհատվեն ավելի լայն, հողային ճանապարհին։ Այս լայն ճանապարհը դուրս է գալիս դեպի լեռան գագաթը՝ լերկ դաշտավայրերի մեջ։ Այստեղից Գանձաքարը երևում է ձախ կողմում, իսկ աջից՝ ավելի հեռվում, Իջևան քաղաքն է։ Այստեղ երկու կիլոմետր հարթ արահետ է գնում, ապա սկսում իջնել դեպի անտառը։ Այս կետից արդեն երևում է Աղստևի հովիտը։
Անտառապատ ճեմուղին անցնում է Մանթաշաբերդ միջնադարյան ամրոցի ձախ կողմով։ Ուշադիր լինելու դեպքում խիտ ծառերի ետևում՝ սարի գագաթին կարող եք տեսնել ամրոցի աշտարակները։ Անտառների միջով մոտ երկու կիլոմետր կիջնեք դեպի մայրուղի, կանցնեք գնացքի գծերով, մի փոքր կքայլեք ճանապարհին կից արահետով, ապա ևս երկու անգամ արահետով կանցնեք մայրուղու մի կողմից՝ մյուսը։ Ի վերջո կհայտնվեք հողային ճանապարհի վրա, որը բարձրանում է դեպի Հովք։ Մեքենայի ճանապարհից քայլարշավային երթուղին կթեքվի ձախ և բաց դաշտերով, սարի լանջով աստիճանաբար հետ կհատվի հիմնական ճանապարհին։ Արահետը ավարտվում է Հովք գյուղի կենտրոնում։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Գանձաքար գյուղի ներսում կան մթերային խանութներ, որտեղից կարող եք շշալցված ջուր գնել, քանի որ հենց արահետի վրա գործող աղբյուրներ չկան։ Հովք գյուղի կենտրոնում նույնպես կգտնեք մթերային խանութ։
Նշումներ՝
Արահետը շատ գեղեցիկ է իր երիտասարդ ծառերի կազմած կամարակապ ճեմուղիներով։ Սակայն, տարբեր սեզոններին, երբ ծառերի սաղարթը շատ խիտ է՝ պետք է ուշադիր լինեք նշագծումները բաց չթողնելու համար։ Բաց արահետների վրա ուժեղ քամիների և խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժի պատճառով հաճակ նշագծումներով ցուցանակները ընկած են լինում և դրանք հեռվից նկատելը դժվար է դառնում։