ՀԱԱ 9 Ամոջից Օձուն
ՀԱԱ 9 Ամոջից Օձուն
0․5ժ
2.1 կմ
1179 մ
1109 մ
հեշտ
Տեսարժան վայրեր
×
Ամոջից Օձուն արահետը 2,1 կիլոմետր գնում է գյուղերի միջով և ավարտվում Օձունի հայտնի եկեղեցու դիմաց։ Ամոջ գյուղում Հայաստանի ազգային արահետի ցուցատախտակի մոտից կշարժվեք դեպի գյուղի կենտրոն՝ անցնելով փոքրիկ մթերային խանութի և հուշաղբյուրի մոտով։ Ճանապարհը գյուղից դուրս կգա և կշարունակվի դաշտերի կողքով։
Օձուն գյուղն ունի կանոնակարգված հատակագիծ՝ իր երկհարկանի քարաշեն տներով և կղմինդրե տանիքներով։ Գյուղի միջով քայլելիս կաող եք գտնել մի քանի մթերային խանութներ, նաև արագ սննդի կետեր։ Ճանապարհին են գտնվում նաև մի քանի հյուրատներ։
Օձուն գյուղի կենտրոնում՝ միջնադարյան եկեղեցու դիմաց է գտնվում արահետի ցուցատախտակը, որտեղից կարող եք նաև գտնել ուղղությունները դեպի մյուս արահետներ, նաև շարունակել Հայաստանի ազգային արահետը դեպի Քոբայր։

Ջրի աղբյուրներ/տեղեկություններ.
Ամոջ գյուղի մեջ՝ արահետի վրա կգտնեք հուշաղբյուր, իսկ Օձուն հասնելիս մի քանի խմելու ցայտաղբյուրներ կգտնեք նաև գյուղի տաբեր անկյուններում։ Արահետի վերջում՝ Օձունի եկեղեցու բակով նույնպես կա ցայտաղբյուր։