Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ6 Ալավերդից Սանահին կայարան

ՀԱԱ6 Ալավերդից Սանահին կայարան

4.3 կմ
766մ
710մ
հեշտ

Տեսարժան վայրեր

Սանահին Վանք
Ալավերդի քաղաքի կենտրոնից դեպի Սանահին կայարան կոչվող ծայրամասը գնացող արահետը իրականում քաղաքային զբոսանքի հիանալի հնարավորություն է։ Քայլքի 4.3 կիլոմետրի ընթացքում կարող եք ծանոթանալ 1920-1980-ականների կառուցված արդյունաբերական քաղաքի բավական լավ պահպանված միջավայրին։ Քայլքը սկսվում է քաղաքի կենտրոնում գտնվող Սանահինի միջնադարյան կամուրջի մոտից՝ ձգվելով կենտրոնական ճանապարհի ողջ երկայնքով։ Այս քայլքը հատկապես կտպավորի քաղաքաշինությամբ, լքված տարածքների, խորհրդային և արդիության շրջանի տարբեր ճարտարապետական ուղղություններով հետաքրքրված մարդկանց։ 

Քայլելիս կարող եք մի փոքր շեղվել՝ զննելով քաղաքի տարբեր թաղամասերի մշակութային, արդյունաբերական, հասարակական և բնակելի կառույցները։ Սանահինի կամուրջի դիմաց է գտնվում պղնձաձուլարանի այժմ լքված համալիրը, որի շուրջ էլ ձևավորել է քաղաքը տասնամյակների ընթացքում։ Ալավերդիում կարող եք ծանոթանալ ստալինյան շրջանի, մոդեռնիստական, արտ-նուվոյի, հայկական նեո-կլասսիկ և բրուտալիզմի ոճերին պատկանող շինությունների։ Չնայած այս տարբեր ոճերին, Ալավերդին ունի իր ուրույն դիմագիծը որպես քաղաքաշինական միավոր, իր վառ արտահայտված արդյունաբերական անցյալով և գոթական խորհրդավոր տրամադրությամբ։ 

Քաղաքով քայլելիս կարող եք տեսնել մի քանի մթերային խանութներ, ջրի աղբյուրներ և սրճարաններ։ Արահետի վերջում կհասնեք Սանահին կայարան թաղամասին, որին հանդիպակած՝ մայրուղու մյուս կողմում, կտեսնեք ցուցանակները որոնք ձեզ կտանեն դեպի Սեդվու վանք և Հագվի գյուղեր։ 

Ջրի աղբյուրներ/տեղեկություններ.
Քաղաքի մի քանի հատվածներում կտեսնեք խմելու ցայտաղբյուրներ և աղբյուր-հուշարձաններ։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Kanchaqar Campzone

5-12 USD

Innwoods hotel

20.000 ՀՀ դրամից սկսած