Աղվերանի օղակաձև արահետ
Աղվերանի օղակաձև արահետ
Տեսարժան վայրեր
Այս 5-ժամյա արշավը մեկնարկում է Արզական գյուղից՝ արշավականներին տանելով Կոտայքից մարզից դեպի Արագածոտնի մարզ։ Ճանապարհին մի պահ կանգ առեք և զմայլվեք փոքրիկ, բայց շատ գեղեցիկ Ծաղկունյաց լճակով։
Սկսելով հենց Արթուրս Աղվերան ռեզորթից ՝ Արզական գյուղում, որը հայտնի է իր առողջարաններով, այս արահետը անցնում է Ծաղկունյաց գեղատեսիլ լեռներով: Հրաբխային ծագման այս լեռնաշղթան ձգվում է հյուսիսից Փամբակի լեռներից մինչև հարավ-արևելքում Հրազդան գետի աջափնյա հատվածը։ Նրա ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է, որը կարելի է տեսնել այս արահետից:
Կոտայքի մարզից Արագածոտնի մարզ անցնելով՝ դուք կբացահայտեք Ծաղկունյաց լիճը, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Այս լեռնաշղթան, որը հրաբխային ծագում ունի, ձգվում է Փամբակի լեռներից մինչև Հրազդան գետի աջ ափը։
Եթե ցանկանում եք ձմռանը քայլել այս արահետով, մենք խորհուրդ ենք տալիս ունենալ ձնագնացներ, քանի որ տարվա այդ եղանակին այս տարածքում բավականին շատ ձյուն է տեղում: Արշավը սկսելուց առաջ, համոզվեք, որ հստակ տեղեկություն ունեք եղանակի և ձյան մասին․ միշտ ձնահյուսի վտանգը կա։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ հեռախոսով կամ մեր ֆեյսբուքյան էջում հաղորդագրության գրելու միջոցով: