Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 2 եղոցից Ախթալա

ՀԱԱ 2 եղոցից Ախթալա

12.6 կմ
1011մ
654մ
դժվար
Սա Ախթալա-Նեղնոց (ANT1) արահետի շարունակությունն է։
Մեկ այլ հիշարժան արահետ է Նեղոց գյուղը Հաղպատին կապող երթուղին։ 12.6 կիլոմետր երկարությամբ այս արահետը համաչափորեն մեկտեղել է վերելքներն ու վայրէջքները սարահարթով հանգիստ քայլքի հետ։ Արահետը սկսվում է Նեղոց գյուղի կենտրոնում՝ գյուղապետարանի և խաղահրապարակի մոտից։ Նեղոց գյուղի առանձնահատկությունը անմիջապես կզգաք հենց քայլարշավի սկզբից, քանի որ այս նեղ, օձագալար ճանապարհը բավական կտրուկ բարձրանում է սարն ի վեր։ Գրունտային ճանապարհով դուրս կգաք դեպի սարահարթ, որը հարմար վայր է վրանային գիշերակացի համար։ Այստեղից կանաչ արահետով կշարունակեք ժայռի ծայրով, կանցնեք հսկա էլեկտրական սյուների տակով, շուտով աջ կողմում կտեսնեք Ախթալա գյուղը, նաև կնկատեք դեպի Նեղոց եկող արահետը։ 

Սարահարթով մոտ երեսուն րոպե քայլելուց հետո կիջնեք դեպի անտառուտներ և նախկին գետի հունով՝ դեպի քարտաշ վարպետների տաղավարի մոտ։ Այստեղ սառը ջրով թարմանալուց հետո արահետը ձեզ կտանի դեպի անտառ, կքայլեք լքված հյուղակների մոտով, կանցնեք վտակը ու ծաղկաշատ լանջերով կառաջանաք դեպի բացատներ։ Երթուղին անցնում է ոչ թե սարահարթի գագաթով, այլ  սարալանջովն,՝ առանց կտրուկ բարձրությունների տարբերության։ Արահետի կեսը հաղթահարելուց հետո կհասնեք Արամայիսի տնակին, ով ապրում է գյուղական համեստ կյանքով և սիրով օժանդակել է  արահետի այս հատվածը գտնելու հարցում։ Արամայիսի տան ետևի մասով երթուղին շարունակվում է դեպի Հաղպատ։ Վերջին ձորակն անցնելով` բարձրանում եք  դեպի Հաղպատ գյուղ և դուրս գալիս ասֆալտապատ ճանապարհի վրա։ Այդ ճանապարհը տանում է մինչևգյուղապետարանի շենքին, որից հետո կհասնեք Հաղպատի միջնադարյան վանքին։ 

Ջրի աղբյուրներ/տեղեկություններ.

 Երթուղու ընթացքում կանցնեք քարի մշակման տաղավարի մոտով, որտեղ սառնորակ աղբյուր կա։ Մյուս ջրի աղբյուրը կգտնեք Արամայիսի տան ետևի հատվածում։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: