Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ANT3։ Հաղպատից Ակներ

ANT3։ Հաղպատից Ակներ

2ժ15ր
6.2 կմ
1010մ
787մ
դժվար
Սա Նեղոց-Հաղպատ (ANT2) արահետի շարունակությունն է։
Հաղպատ գյուղը Ակներին կապող արահետի երկարությունը 6.2 կմ է։ Դեբեդի կիրճի ամենատպավորիչ բնապատկերները կարող եք որսալ հենց այս քայլքի ընթացքում, որը ձգվում է անտառների, քարքարոտ ժայռերի և բաց դաշտերի միջով։ Հաղպատի միջնադարյան վանական համալիրը հետազոտելուց հետո կարող եք անմիջապես սկսել քայլել հուշարձանի դիմացից։ Այս կետում կարող եք գտնել գյուղի փոքրիկ մթերային խանութը, որից դեպի ձախ արահետը կիջնի տների հարևանությամբ՝ ընթացքում բացահայտելով մի քանի խորհրադային շրջանի հուշաղբյուրներ ու հետքեր։ Գյուղից դուր գալիս ետևում մնացած Հաղպատի վանքը երևում է իր ողջ հմայքով՝ մի բացառիկ դիտանկյուն, որը արժանի է լուսանկարի։ 

2.5 կմ իջնելուց հետո արահետը միանում է հիմնական ճանապարհին, որից հետո բացվում է Շերեք գետի տեսարանը։ Ձախի վրա գտնվող արահետի նշանները տանում են դեպի կամուրջը, որտեղից նեղ կածանը սկսում է բարձրանալ դեպի միջնադարյան Կայան բերդը։ Հսկա քարերի վրայով մագլցելիս մտովի կարելի է տեղափոխվել  հնագույն ժամանակներ, պատկերացնել, թե ինչպես էին ընտրում դժվարամատչելի և բնականից պաշտպանված նման կարևոր ռազմավարական կետերը։ Կայան բերդից դեպի Դեբեդի կիրճը բացվում են անկրկնելի բնապատկերներ, իսկ բերդի տարածքում գտնվող Դսևվանքի եկեղեցին ապահովում է նաև քայլքի պատմամշակութային բաղադրիչը։ 

Կայան բերդից դեպի Ակներ գյուղի դաշտավայրեր այժմ հնարավոր է բարձրանալ հատուկ հարմարեցված քարե աստիճաններով։ Ի տարբերություն իր հարևան Հաղպատ և Սանահին գյուղերի, Ակները զբոսաշրջային խմբեր չի ունենում, ուստի այն ավելի համեստ է իր ենթակառուցվածքներով, բայց և ավելի գողտրիկ և հեքիաթային միջավայր ունի։ Ակների դիմաց բաց արոտավայրեր են, իսկ գյուղի տների միջև գնացող ճանապարհը տանում է դեպի գյուղի կենտրոն, որտեղից կարող եք շարունակել քայլքը դեպի Սանահին։ 

Ջրի աղբյուրներ/տեղեկություններ.

Հաղպատի վանքի տարածքում՝ պարսպից դուրս, գտնվում է միջնադարյան աղբյուրը սառնորակ ջրով։ Շերեք գետակի վրայի կամուրջն անցնելուց անմիջապես հետո նույնպես աղբյուր կա։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: