Arch Trail
Arch Trail
2ժ
5.0 կմ
2,132մ
1,838մ
հեշտ
Տեսարժան վայրեր
×
Այս կարճ ճանապարհորդությունը ձեզ տանում է Գոմք գեղատեսիլ գյուղից դեպի իսկական բնական հրաշք. Բնական բազալտի ժայռը, որի միջով հոսում է փոքր գետ: Մենք գիտենք, որ շատ լավ է հնչում ճշմարտացի լինելու համար: Կարծում ենք `դուք ինքներդ պետք է այն տեսնեք:
Բնության այս հրաշքին հասնելու համար դուք կսկսեք ձեր ճանապարհորդությունը Գոմք գյուցից մինչև Կապույտի փոքրիկ բնակավայր, որը միայն ամռան ամիսներին նոսր է բնակեցված (այդուհանդերձ, անասունների և մեղուների պակաս չի զգացվում)։ Արտավանի նշաններին հետևելով՝Կապույտից կբարձրանաք մի գեղեցիկ հովիտ: Կապույիտից 300 մ բարձրության վրա գտնվող հանգույցում կտեսնեք նշան, որը ցույց կտա, որը Կամարի արահետին հանսելու համար պետք է թեքվեք ձախ։Ճանապարհը շարունակելիս կհանդիպեք խաչքարերի և պատմական գերեզմանատների։ Նաև կհանդիպեք մի ժայռի, որոնց մակերեսին ևս խաչքարեր փորագրված կլինեն։ Սա շատ հազվագյուտ վայր է Հայաստանում։ Այստեղից պարզապես պետք է հետևել միակ ճանապարհին, և այն ձեզ կտանի այնտեղ, ինչի համար, որ դուք սկսել եք ձեր այս ճամփորդությունը. մի հիանալի բազալտե ժայռի կամար, որի մեջտեղով հոսում է մի փոքրիկ գետ: Եղանակային լավ պայմանների դեպքում կտեսնեք թե ինչպես է գետը հոսում հսկայական ժայռից և փայլում արևի լույսի տակ։