Baghaburj to Storot to Mount Khustup
Baghaburj to Storot to Mount Khustup
Տեսարժան վայրեր
Այս դժվարին, բայց տպավորիչ և անմոռանալի, մեկ ու կես օր տևող քայլարշավի ընթացքում դուք կբարձրանաք Խուստուփ լեռան գագաթը և կհասկանաք, թե ինչ է նշանակում գտնվել «աշխարհի գագաթին»: Այս արահետը կազմում է Լեգենդների արահետի13-րդ և 14-րդ օրերը, բայց հնարավոր է անցնել նաև առանձին։ Եթե ցանկանում եք բաց թողնել քայլարշավի առաջին մասը, ապա կարող եք արշավը սկսել Ստորոտ գյուղից, ոչ թե Բաղաբուրջից։
Սկսելով Բաղաբուրջից՝ հետևեք 4x4 ճանապարհին լեռնաշղթայի երկայնքով՝ անցնելով սաղարթախիտ անտառի միջով։Հարավ նայող բլրի լանջին` լեռնաշղթայի տակ գտնվող ծառերի շարքի ուղղությամբ, երևում է Ստորոտ սեզոնային գյուղատեղին, որը հայերեն նշանակում է լեռան լանջ։ Խուստուփ լեռանը 4x4 մեքենայով հասնելու ամենամոտ կետը Ստորոտն է, որը ծառայում է, որպես բազային ճամբար Խուստուփ բարձրացող արշավականների համար։ Արշավը ավարտելուց հետո կարող եք գիշերել Ստորոտում կամ վերադառնալ Կապան՝ գիշերելու համար։
Լեգենդների արահետի վերջին հատվածը արշավականներին տանում է դեպի Խուստուփ լեռան գագաթը։ Թեև ուղին այնքան էլ բարդ չէ, սակայն անհրաժեշտ է ուշադիր լինել։ Այստեղ հաճախ ցածր տեսանելիություն է լինում և հնարավոր է մոլորվել։ Եղանակային հաճախ փոփոխվող պայմանները և զառիթափ արահետները քայլարշավը հաճախ ավելի են բարդացնում։
Սակայն լավ նախապատրաստվելու և մոտիվացիայի դեպքում, այս արշավը կարող է լինել չափազանց տպավորիչ և անմոռանալի։
Վերելքի առաջին կեսը շարունակվում է նույն լեռնաշղթայի երկայնքով, որով հասնում եք Ստորոտ, պարզապես արահետն ավելի նեղ է դառնում։ Ժայռերի միջով անցնելով՝ դուք կհայտնվեք աղբյուրի մոտ։ Որոշ ժամանակ քայլելուց հետո, կնկատեք, որ հայտնվել եք լեռնային տափաստաններում։ Նախքան հիմնական լեռնաշղթային հասնելը, արահետից մոտ 50 մետր դեպի հարավ գտնվում է երկրորդ աղբյուրը։ Շարունակեք ճանապարհը դեպի հյուսիս։ Գագաթ հասնելու համար վերջին հատվածը անհրաժեշտ է մագլցլել ժայռերն ի վեր։
Եթե Կապանի փոխարեն նախընտրում եք գնալ դեպի Շիշկերտ, ապա իջեք լեռնաշղթայի հարավային մասով և հետևեք 4x4 Ճանապարհին: Սակայն անհրաժեշտ է նշել, որ գյուղում չկան հյուրատներ և այլ ծառայություններ, իսկ Կաապանը 50 կմ հեռավորության վրա է գտնվում։
Այս արահետը կազմում է 15 օրից բաղկացած Լեգենդների արահետի 13-րդ և 14-րդ օրերն են։ Այն սկսվում է Գորիսում եւ ավարտվում է Կապանում, բայց հնարավոր է անցնել նաև միայն 13-րդ և 14-րդ օրերը։
Եթե ցանկանում եք ձեռք բերել ուղեցույց, որպեսզի նախապատրասվեք արշավին, կարող եք այցելել HikeArmenia-ի գրասենյակ կամ գնել առցանց։
Լեգենդների արահետը քարտեզագրվել և գծանշվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում և իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» (People in Need ) հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Համագործակցել են նաև ոչ պետական կազմակերպությունների՝ «ԱՐԿ» բնապահպանական և Արահետներ հանուն փոփոխության (Trails for Change ) հասարակական կազմակերպությունների հետ։