Դրախտիկից Կալավան
Դրախտիկից Կալավան
Տեսարժան վայրեր
Սկսելով Դրախտիկից, որը գտնվում է Սևանա լճի մոտակայքում, Գեղարքունիքի մարզի լեռներով բարձրանալու եք դեպի մեկ այլ փոքրիկ դրախտ ՝ Կալավան: Վերելքը կարող է մի փոքր կտրուկ լինել, բայց վստահեք մեզ, շրջակա տեսարժան վայրերը և նպատակակետը արժեն այդ ջանքերին։
Առանց որևէ մանրածախ խանութի, այս գյուղը համայնքների հաջող զարգացման հիանալի օրինակ է: Այստեղի անտառներում են գտնվում մի քանի հնագիտական վայրեր ՝ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ոսկորներով ( մոտ մթա 2978 թ) ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել տարբեր երկրների հնագետների շրջանում : Սակայն գյուղի զարդը «Time Land» հիմնադրամն է, որը նվիրված է շրջակա միջավայրի պահպանությանը և նրա գիտական կենտրոնի շենքը, որը ծառայում է որպես գիտական հետազոտությունների կենտրոն՝ այցելող գիտնականների համար, ինչպես նաև համայնքային երիտասարդական կենտրոն:
Եթե զբոսանքի ավարտին քաղց զգաք, խորհուրդ ենք տալիս այցելել «Kalavan's Stone Soup Kitchen», որտեղ մատուցվում է հայկական ավանդական ուտեստներ ՝ պատրաստված տեղական, թարմ բաղադրիչներից: Եթե ցանկանում եք գիշերել գյուղում, ապա այստեղ կան տասնյակ տեղական հյուրատներ, որոնք օգտագործում են արևային տաքացուցիչներ և առաջարկում են անհրաժեշտ հարմարավետությունները ՝ պահպանելով գյուղի համեստ ապրելաձևը: Հակառակ դեպքում, կարող եք վերադառնալ Դրախտիկ `լճում զովանալու կամ ոտքով շարունակել ճանապարհը դեպի Դիլիջան կամ Ճամբարակ տանող գլխավոր ճանապարհը: