Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ԿԱՅԱՆ ԲԵՐԴԻ ԱՐԱՀԵՏ

ԿԱՅԱՆ ԲԵՐԴԻ ԱՐԱՀԵՏ

1 ժ
1.4 կմ
869m
787m
հեշտ

Տեսարժան վայրեր

Haghpat Bridge
Kayan Berd
Հիմնական ճանապարհից սկսվող այս արահետը ձեզ կտանի դեպի X դարում կառուցված Կայանբերդ։ Ամրոցը գտնվում է Հաղպատ և Սանահին գյուղերի միջև՝ Դեբեդ գետի կիրճերով եզերված բարձրադիր հրվանդանի վրա: 
Այն ձգվում է մոտ 120 մետր և ունի 15 կիսաշրջանաձև պաշտպանական աշտարակներ։ Երևում են նաև Սուրբ Աստվածածին  եկեղեցու ավերակները, որը հայտնի է նաև Դսևանք անունով։
Արահետի սկզբին՝ ճանապարհի մոտ, կտեսնեք  կանաչ դարպասներ, որի կողքով պիտի անցնել, հասնել հին կամրջին և շարունակել ճանապարհը դեպի խմելու ջրի աղբյուրը։
Այս կարճ երթուղին  ձեզ կտանի դեպի Կայանբերդ։ Չմոռանաք, որ նշված հեռավորությունը և ժամանակը հաշվարկված են մի ուղղության համար, և հետդարձ ճանապարհի համար  ևս 45- 60 րոպե ժամանակ է անհրաժեշտ։
Կարևոր տեղեկություն. այս արահետը հնարավոր է միացնել Սանահին-Հաղպատ արահետին, սակայն պետք է տեղեկացնենք, որ 2 արահետների միացման կետում որևէ նշան չկա  և այն գտնելը կարող է բավականին դժվար լինել: Եթե ցանկանում եք GPS ֆայլ, որտեղ նշված կլինի արահետների միացման կետը , խնդրում ենք գրել մեզ info@hikearmenia.org էլ․ հասցեով։

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Kanchaqar Campzone

5-12 USD