Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Khot to Halidzor

Khot to Halidzor

10.6 կմ
դժվար

Տեսարժան վայրեր

Old Halidzor
Հին Շինուհայր
Old Khot
Լեգենդների արահետի երրորդ օրը ձեզ  հնարավորություն է տալիս անացնել ոչ թե մեկ, այլ երեք լքված գյուղերի միջով և պատկերացում կազմել, թե ինչպիսին է եղել կյանքը Սյունիքի ժայռոտ լեռներում։ Այս արահետը նաև հնարավոր է անցնել առանձին։
Խոտից շարժվեք հարավ, այնուհետև հարավ-արևելք, ճանապարհ կտեսնեք հուշահամալիրն անցնելուց հետո:
Անցնելք ժայռերի վրա սփռված, խորհրդային ժամանակաշրջանի  լքված շինությունների մոտով և կնկատեք դեպի կիրճը իջնող զիգզագաձև ճանապարհ, որը տեղացիները հաճախ օգտագործում են ոտքով կամ ձիով տեղաշարժվելու համար:
1970-ականներին լքված գյուղում կտեսնեք քարե շինություններ, որոնք դասավորված են եղել դարավանդաձև` զառիթափ լեռնալանջով դեպի վեր. մեկ տան կտուրը ծառայել է իբրև բակ մյուս տան համար։
Այստեղ մաքուր ջուր չկա, ձեզ հետ ջուր վերցրեք կամ օգտագործեք Խոտ գետի ջուրը, բայց միայն  հատուկ ֆիլտրով անցակցնելուց հետո։
Հին Խոտից շարժվեք դեպի արևմուտք՝ քայլելով գետի երկայնքով, այնուհետ շարունակեք ճանապարհը դեպի պատմական Հին Շինուհայր գյուղ։ Այստեղ է գտնվում  Շնհերի Կուսանց անապատը, որը կառուցվել է 1670-ականներին։ Բացի այն, որ անապատը հուսալի ապաստան է եղել բազմաթիվ միանձնուհիների համար, այն հանդիսացել է նաև մշակութային, հոգևոր և գրչության կենտրոն։
Հին Շինուհայրից կարող եք կա՛մ քայլել դեպի ժամանակակից Շինուհայր գյուղ, կա՛մ շարունակել դեպի հաջորդ ուղղություն՝ Հին Հալիձոր: Այս արահետով անցնելիս ուշադիր եղեք, քանի որ ամռանը  ճանապարհը կարող է պատված լինել խիտ բուսականությամբ, իսկ գարնանը հաճախ վարարումներ են  լինում։
Դուրս գալով Հին Շինուհայրից՝ հետևեք դեպի ներքև տանող ճանապահին՝ կիրճի երկայնքով։ Ճանապարհի կեսը անցնելով՝ կնկատեք դեպի ներքև իջնող և  դեպի վեր բարձրացող արահետներ․ ընտրենք վերև բարձրացողը։
Բլրի գագաթին հնարավորություն կունենաք զմյալվել գեղեցիկ խաչքարերով։ Այստեղից շարժվեք դեպի Հին Հալիձորի արևելյան հատվածը, որտեղ արահետը միանում է մեկ այլ ճանապարհի։ Քայլեք դեպի գյուղի վերին հատվածը։ Այստեղից կարող եք կամ շարունակել Լեգենդների արահետը  Հին Հալիձորով, կամ շարժվել դեպի Հալիձոր գյուղ գիշերեկացի համար։
Այս արահետը կազմում է 15 օրից բաղկացած Լեգենդների արահետի 3-րդ օրը։ Այն սկսվում է  Գորիսում  եւ ավարտվում է Կապանում, բայց հնարավոր է անցնել նաև միայն 3-րդ օրը։
Եթե ցանկանում եք ձեռք բերել ուղեցույց, որպեսզի նախապատրասվեք արշավին, կարող եք այցելել HikeArmenia-ի գրասենյակ կամ  գնել առցանց։
Լեգենդների արահետը քարտեզագրվել և գծանշվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում և իրականացվել է  «Մարդը կարիքի մեջ» (People in Need ) հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Համագործակցել են նաև ոչ պետական կազմակերպությունների՝ «ԱՐԿ» բնապահպանական և Արահետներ հանուն փոփոխության (Trails for Change )  հասարակական կազմակերպությունների հետ։

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Harsnadzor Eco Resort

20-50 USD