Սարապատից Թռչկանի ջրվեժ
Սարապատից Թռչկանի ջրվեժ
2 ժ
7.1 կմ
1903 մ
1802 մ
հեշտ
Տեսարժան վայրեր
×
Շիրակի մարզում գտնվող այս ոչ բարդը արահետը Չիչկան գետի գեղատեսիլ հովտով ձեզ կտանի դեպի Թռչկանի ջրվեժ։ Թռչկանը Հայաստանի գահավիժող ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է (23 մ)։ Այդ իսկ պատճառով այն հաճախ անվանում են «հայկական Նիագարա»։ Ջրվեժը համարվում է բնական հուշարձան և հատուկ պահպանվող գոտի է: Սկսելով Սարապատ գյուղից՝ արահետն անցնում է Չիչկան գետին զուգահեռ։ Քայլելով լեռներով շրջապատված հովտով՝ դուք կհասնեք Թռչկանի ջրվեժին։ Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Չիչկան գետի վրա, որը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի լանջերից: Չիչկանը հայտնի է իշխան ձկնատեսակով։ Լեգենդի համաձայն՝ ձվադրման շրջանում ձկները գետի հոսանքին հակառակ են լողում։ Ու մի օր էլ գյուղացիներն ականատես են լինում, թե ինչպես են նրանք գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում ջրվեժի վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թռչկան: