Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Գառնու տաճարից Ազատի ջրամբար

Գառնու տաճարից Ազատի ջրամբար

3.5 ժ․
13.0 կմ
1412 մ
1053 մ
դժվար

Տեսարժան վայրեր

Ազատի ջրամբար
Քարերի Սիմֆոնիա
Գառնու տաճար

Այս նշանավոր արահետը սկսվում է Գառնու տաճարից՝ Երևանից ընդամենը 45 րոպե մեքենայով: 

Երբ պատրաստ կլինեք իջնել Ազատ գետի կիրճը, կարդացեք արահետների տեղեկատվական տախտակի վրայի տեղեկատվությունը և սկսեք արշավը: 

Արահետը ձեզ կտանի դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, որը բաղկացած է լավ պահպանված վեցանկյուն և հինգանկյուն բազալտե սյուներից: Այս քարերի մոտ դուք կնկատեք 11-րդ դարի միջնադարյան կամուրջ, որով տանում է դեպի Խոսրովի արգելոց: Շարունակեք Ազատ գետի կիրճով և հիացեք երկու կողմերի երկրաբանական կազմավորումների գեղեցկությամբ: Քայլարշավը կավարտեք Ազատի ջրամբարի հանդարտ ջրերի մոտ։ Եթե հասնեք այնտեղ մայրամուտին, ապա կտեսնեք շրջակա լեռները, որոնք ողողված են արևի կարմիր լույսով: Ջրամբարը հիանալի վայր է գիշերելու համար: 

Այս արահետը միջին բարդության արահետ է, արշավի տևողությունը մոտ 3 ու կես ժամ: Հիշեք, որ սա միակողմանի արահետ է. եթե ցանկանում եք վերադառնալ Գառնի, ապա պետք է հետ գնաք այն ճանապարհով, որով գնացել եք: Այլապես, կարող եք հետ գնալ ձեր անցած արահետով մոտ 4 կմ (1 ժամ ու կես) և դուրս գալ արահետից Բանավան գյուղ տանող ճանապարհին: Այնտեղ կարող եք կազմակերպել վերադարձ Երևան: 

 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Camping 3 Gs

9 - 73 USD