Whispering Waterfall Trail
Whispering Waterfall Trail
2.5ժ
2.0 կմ
1,357մ
1,225մ
դժվար
Տեսարժան վայրեր
×
Այս արահետը տանում է դեպի ուղղահայաց ժայռերի, սուր քարերի և խճճված տեղանքով ձորը: Վերջում գաղտնի ջրվեժը շշնջում է անտառի հնագույն գաղտնիքը: Փորձեք լսել այն:
Արահետը սկսվում է լքված երկաթուղային գծերից ՝ Դիլիջան ազգային պարկի այցելուների կենտրոնի հարևանությամբ: Երբ անցնում եք երկաթուղային գծերը և իջնում ձոր, մտնում եք մեկ այլ իրականություն։ Մայրուղու երթևեկության ձայները փոխարինվում են թռչունների ձայներով. բետոնի արհեստական գույները վերածվում են կանաչ երանգների, և քաղաքի հոտը փոխարինվում է ծաղկող ծառերի բույրով: Ունկընդրեք անտառի ձայններին ձեր գտնվելու ցանկացած կետից :
Ժայռերով շարժվելիս հետևեք սնկերի գունագեղ շարքերին ։ Վերև բարձրանալիս դուք կտեսնեք «Լեռան մարդուն», այն ժայռային մի այնպիսի ձևավորում է, որ հեռվից նայող տղամարդու պատկեր է հիշեցնում: Առջևում ջրվեժներն են և նաև արահետի վերջը։ Հասնելով մի թաքնված ձորի, չմտածեք, որ դա վերջնակետն է։ Թաքնված ջրվեժը գտնելու համար, պետք է մի քանի հարյուր մետր ավելին անցնել՝ հանդիպելով գետի կողմից քանդակված արվեստի գլուխգործոցին: