Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Ամասիայից Աշոցք

Ամասիայից Աշոցք

5ժ
15.8 կմ
1993
1848
հեշտ

Այս արահետը եզակի է նրանով, որ անցնում է «Արփի լիճ» ազգային պարկի՝ Ախուրյանի կիրճի տարածքով, որը հայտնի է իր հարուստ բուսական և կենդանական աշխարհով և այն համարվում է Հայաստանի հատուկ պահպանվող բնատարածքներից մեկնը։

Արահետի վրա կարող եք հանդիպել մի շարք հազվագյուտ բնական երևույթների, այդ թվում՝ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների և բնության եզակի հուշարձանի։

Տարածքի ամենաուշագրավ բնակիչներից են սև արագիլները, որոնք Հայաստանում բնադրում են հիմնականում այս տարածաշրջանում։ Մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն են լայնատերև միջատները, որոնք Հայաստանում հանդիպում են ընդամենը մեկ-երկու վայրում, այդ թվում՝ Շիրակի մարզում։ Այս խոշոր ծղրիդանման միջատներն առանձնանում են նրանով, որ չեն կարող թռչել և տեղաշարժվում են միայն քայլելով։ Դրանք ակտիվ են տարվա որոշակի ժամանակահատվածում, և արահետի երթուղին նախագծվել է այնպես, որ համապատասխան սեզոնին հնարավոր լինի տեսնել նրանց։

Կենդանիների բնակավայրերի մոտ տեղադրված են տեղեկատվական ցուցանակներ՝ կարճ նկարագրություններով և խորհուրդներով, թե ինչպես վարվել նրանց հանդիպելու դեպքում և ինչ գործողություններից խուսափել։

Արահետը կապում է Ամասիան և Աշոցքը և այն կարելի է անցնել երկու ուղղությամբ՝ Ամասիայից դեպի Աշոցք կամ Աշոցքից դեպի Ամասիա։ Խորհուրդ ենք տալիս քայլարշավը սկսել Աշոցքից և ավարտել Ամասիայում, քանի որ Ամասիայում գիշերակացի ավելի շատ տարբերակներ կան, իսկ հետագա ճանապարհը կազմակերպելն ավելի հարմար է։

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: