Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Բյուրականից Օրգով

Բյուրականից Օրգով

2.5 ժ
4.3 կմ
1658 մ
1402 մ
դժվար

Տեսարժան վայրեր

Byurakan Observatory
Orgov Radio-Optical Telescope
Դուք հնարավորություն ունեք ճանապարհորդել տարածության և ժամանակի մեջ՝ անցնելով Բյուրականի աստցադիտարանից Օրգովի ռադիօպտիկական դիտակի միջև ընկած արահետը։ 
Մինչև այս տիեզերական ճանապարհորդությունը սկսելը, կարող եք այցելել  աստղադիտարան, որտեղ ձեզ համար շատ հետաքրքրիր էքսկուրսիա կկազմակերպեն։ Բյուրականի Աստղադիտարանը հիմնվել է 1946 թ․աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Համբարձումյանի կողմից և ԽՍՀՄ-ի կարևոր գիտական կենտրոն է եղել։
Այստեղ տասնամյակների ընթացքում գիտնականները կատարել են մեծ թվով աստղագիտական հայտնագործություններ։ 
Իսկ դուք երբևէ լսե՞լ եք Մարգարյանի գալակտիկաների մասին: Մարգարյանը հայտնաբերել է հատուկ դասի 1500 օբյեկտ, որոնք կոչվում են  Մարգարյանի գալակտիկաներ կամ ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող գալակտիկաներ։
Գուշակեք թե որտե՞ղ է կատարվել այս հայտնագործություն։ Դե իհարկե Բյուրականի աստղադիտարանում։
Բյուրականից գետի երկայնքով իջեք դեպի ներքև, ապա մյուս կողմից բարձրացեք դեպի Օրգով գյուղ։ Ապրիլ և մայիս ամիրսներին անհրաժեշտ է զգուշանալ օձերից, քանի որ այդ ամիսները օձերի բազմացման շրջան է համարվում։ Այս արահետը ավարտվում է Օրգովի ռադիոօպտիկական դիտակի մոտ։
Օրգովի ռադիոօպտիկական դիտակի տարածքում և կառավարման սենյակում էքսկուրսիաները հասանելի են երկուշաբթիից շաբաթ օրերին։ Պարզապես անհրաժեշտ է լրացնել հարցթերթիկը մուտքի մոտ։ Կարող եք նաև նախապես զանգահարել էքսկուրսիաների մասին ավելի հստակ տեղեկություն ստանալու համար (+374 010 23 26 00)։ Բյուրականի աստղադիտարանի և Օգովի դիտակի  մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ bao.am կայքում։

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Byurakan 16/11 Boutique Art-Hotel

15 - 20 USD