Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Երևանի Բուսաբանական Այգու Արահետ

Երևանի Բուսաբանական Այգու Արահետ

1.5 կմ
1242մ
1233մ
հեշտ

Տեսարժան վայրեր

Բուսաբանական Թանգարան
Արեւադարձային բույսերի ջերմոց
Էկո-էպիկենտրոն
Վարդարան
Փնտրու՞մ եք հանգիստ զբոսանք բնության գրկում առանց հեռու ճանապարհորդելու: Երևանի կենտրոնից ընդամենը 15 րոպե մեքենայով՝ Երևանի բուսաբանական այգում, դուք կքայլեք այս հանգիստ և կենսաբազմազան արահետով։ Այն կատարյալ է կարճատև հանգստի համար: 

Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին, 80 հա, գրեթե ծառազուրկ, կիսաանապատային տարածքում, 1200-1250 մետր բարձրության վրա։ 

Բուսաբանական այգին գիտական, բնապահպանական, կրթական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է, որի հիմնական նպատակն է մոլորակի տարբեր բուսաշխարհագրական շրջաններից բարձր դեկորատիվ և տնտեսապես արժեքավոր բույսերի ներմուծումը, ցուցադրական գիտական կենդանի հավաքածուների ստեղծումը և նոր էկոլոգիական պայմաններում նրանց վարքագծի ուսումնասիրությունը և քաղաքների և բնակավայրերի կանաչապատման համար առավել հարմարեցված տեսակների կիրառումը։ 

Բուսաբանական այգիների ամենակարևոր և առաջնահերթ խնդիրներից է հայկական բուսական աշխարհի հազվագյուտ և վտանգված ներկայացուցիչների ex-situ պահպանումը։ Էկոկրթական գործունեությունը և մեր երկրի հարուստ կենսաբազմազանության մասին հանրային իրազեկության բարձրացումը Երևանի բուսաբանական այգու առաջնահերթ խնդիրներից է։ 

Ուսումնական արահետների և ցուցանակների ստեղծումը համաֆինանսավորվել է Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամի և «HIKEArmenia» ՀԿ-ի կողմից: 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: