ՀԱԱ 10 Օձունից Քոբայր
ՀԱԱ 10 Օձունից Քոբայր
2.30
7.5 կմ
1109
898
միջին
Տեսարժան վայրեր
×
Օձուն գյուղից դեպի Քոբայրի վանք տանող երթուղին 7,5 կիլոմետր է։ Այս արահետը տարբեր է տարվա չորս եղանակներին իր բնապատկերներով, արահետին հանդիպող բուսականությամբ և առուներով՝ ամեն անգամ հիշեցնելով տարբեր հեքիաթներում կամ ֆիլմերում նկարագրված բնության հատվածների։ Երթուղու ողջ ընթացքում երևում է Դեբեդի կիրճը՝ ամեն ոլորանից հետո նոր հեռանկարներ բացելով։ Սա հրաշալի արահետ է հանգիստ երկար քայլքի համար, որը էլ ավելի են հետաքրքրացնում ժայռի սրտում թաքնված մշակութային հուշարձանները։
Քայլքը սկսվում է Օձունի գլխավոր եկեղեցու դիմացից։ Անցնելով գյուղի բանուկ փողոցներով՝ կհասնեք կիրճի եզրին, որտեղ գտնվում է Ծաղկեվանքի միջնադարյան կիսավեր եկեղեցին։ Այստեղից արահետը հսկայական քարե աստիճաններով իջնում է դեպի սարի լանջը։ Այս հատվածներում կարող եք տեսնել բազմաթիվ բնական և մարդակերտ քարայրներ, որոնք մինչև վերջերս օգտագործվել են որպես փարախներ։ Արահետը մոտ 3 կիլոմետր շարունակվում է հարթ կածաններով և հատվում դեպի Հոռոմայրի թաքնված համալիրը բարձրացող արահետի հետ։
Այստեղից արահետը աստիճանաբար իջնում է՝ անցնելով մի քանի խաչքարերի կողքով։ Ճանապարհը անցնում է նոսրանտառների միջով, որտեղ փոքրիկ առվակներ են հոսում արահետին զուգահեռ։ Հսկա հաճարենիների անտառներից դուրս գալուց հետո հեռվում կնկատեք Քոբայրի վանքի զանգակատան գմբեթը։ Քայլքը ավարտվում է Քոբայրի գյուղի մուտքի մոտ, որտեղից երևում է գործող երկաթգիծը և հանդիպակաց Թումանյան գյուղը։ Քոբայրից արահետը շարունակվում է դեպի հարևան Ծաթեր գյուղը։
Ջրի աղբյուրներ/տեղեկություններ.
Արահետի սկզբում՝ Օձունի եկեղեցու բակում կա ցայտաղբյուր։ Երթուղու ընթացքում՝ Հոռոմայր չհասած կա աղբյուր, որը սակայն որոշ ամիսներին կարող է չգործել։ Քոբայրի վանքի բակում կգտնեք բնական աղբյուր։