ՀԱԱ 11 Քոբայրից Ծաթեր
ՀԱԱ 11 Քոբայրից Ծաթեր
3․10
6.7 կմ
1203
880
դժվար
Տեսարժան վայրեր
×
Քոբայրի վանքից դեպի Ծաթեր գնացող արահետը 6,7 կիլոմետր է։ Այն սկսում է վանքի տարածքից, կամ այն կարող եք սկսել քայլել Թումանյան քաղաքի դիմացից։ Կիրճի խորքից սարի լանջով արահետը բարձրանում է դեպի վերին սարահարթը, այս ընթացքում հավաքելով ավելի քան 300 մետր հարաբերական բարձրություն։ Արահետի ամենակտրուկ հատվածը երթուղու առաջին 1,5 կիլոմետրն է, որը անցնում է նոսրանտառների միջով, ոլորապտույտ երթուղով։ Անտառից դուրս գալուց հետո ձեր դիմաց բացվում է Դեբեդի կիրճը և հանդիպակաց լանջին փռված Թումանյան քաղաքը։ Այստեղից հրաշալի երևում է քաղաքի շախմատաձև հատակագիծը և երբեմնի մեծ արդյունաբերական թաղամասը՝ հրակայուն նյութերի և աղյուսի գործարանը։
Այնուհետև հարթվելով՝ արահետը շարունակվում է բաց դաշտերի միջով։ Այս երթուղու համար կարևոր է հաշվի առնել տարվա եղանակը և օրվա ժամերը, քանի որ արահետի մեծ մասը արևի տակ եք քայլելու, առանց ծառերի ստվերների։ 4-րդ կիլոմետրից հետո, ուշադիր նայելու դեպքում, կարող եք նկատել Ճգնավորի Խաչ կոչվող կիսաժայռափոր մատուռը՝ ձուլված ժայռին և թաքնված թփուտների ետևում։
Արահետը ուղիղ շարունակվում է դեպի Ծաթեր գյուղի ներքևը։ Հսկայական քարե սալերով և կիսավեր աղբյուրի կողքով ճանապարհը բարձրանում է Ծաթերի գերեզմանոցի և հին մատուռի մոտ։ Այստեղից՝ Ծաթեր գյուղի կենտրոն հասնելու համար պետք է աջ ուղղությամբ քայլել մի քանի մետր։ Կենտրոնում կգտնեք դպրոցի, մանկապարտեզի և գյուղապետարանի շենքերը, ինչպես նաև կենտրոնական զբոսայգին, որտեղ կա սառնորակ ջրի ցայտաղբյուր։ Ծաթեր գյուղի կենտրոն գնալու փոխարեն, կարող եք նաև արահետի ցուցատախտակի մոտից շարունակել դեպի Ձորագյուղ, Հնեվանք կամ իջնել դեպի Ձորագետ։