Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 17 Չկալովից Դսեղ

ՀԱԱ 17 Չկալովից Դսեղ

2․10ժ
6.2 կմ
1491
1211
դժվար
Չկալովից դեպի Դսեղ արահետի երկարությունը 6.3 կիլոմետր է։ Այն անցնում է հանդամասերով և անտառային հատվածներով իջնում դեպի Դսեղ։ Քայլքը կսկսեք Չկալով գյուղի կենտրոնից՝ 19-րդ դարի բազիլիկ եկեղեցու դիմացից։ Գյուղից դուրս գալիս կանցնեք լքված գոմի և հին բեռնատարի կողքով և կսկսեք բարձրանալ դեպի անտառուտները։ Բլուրներից մեկի լանջին կտեսնեք ջրի աղբյուր։ Սրանից վերև կգտնեք տաղավար, որի կողքին կա նարնջագույն մետաղյա կարուսել, որը երբեք չես ակնկալի տեսնել Հայաստանի լեռներում։ Այս բլուրների մոտ ճանապարհային նշանները միտումնավոր ձեզ կուղղորդեն դեպի սարի պռունկը, որպեսզի կարողանաք վայելել դեպի Փամբակի ձորը և հանդիպակած լեռնազանգվածները բացվող տեսարանը։   

Այստեղից կշարունակեք ծառուղու միջև գնացող արահետով դեպի ընդարձակ հանդամասը։ Այս սարի գլխին կգտնեք փոքրիկ մատուռ, որի կողքին երեք արահետներ են գնում դեպի ձախ՝ երկուսը մեքենաների համար արված գրունտային ճամփա է, իսկ դրանց միջև գնացող անտառային արահետը մեզ կտանի դեպի Դսեղ։ Անտառից դուրս գալիս՝ մեծ բացատի մոտ կնկատեք հուշաղբյուր սառնորակ ջրով։ Այս հուշաղբյուրի ետևի կածանով կիջնեք դեպի գյուղ և կհայտնվեք գյուղի խանութի կողքին։ 

Արահետը կավարտվի Դսեղի հիմնական ճանապարհի վրա։ Այստեղ կարող եք անցնել փողոցը և ուումնասիրել գյուղի հին գերեզմանատունը, կամ քայլել դեպի Դսեղի կենտրոնական հրապարակը՝ այցելելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։ Դսեղի շուրջ կան տարբեր արահետներ, որոնք կարող եք նաև վայելել հեծանիվներով՝ դրանք վարձակալելով WOW Glamping-ից։ 

  
Ջրի աղբյուրներ/ տեղեկություններ.
Առաջին ջրի աղբյուրը կգտնեք Չկալովի կենտրոնի եկեղեցու բակում։ Արահետի կեսին՝ կարուսելով տաղավարին չհասած կտեսնեք մեկ այլ ցայտաղբյուր բլրի լանջին։ Դսեղ իջնելիս՝ անտառային հատվածից դուրս գալուց առաջ կգտնեք հուշաղբյուր հին լոգարանակոնքով։ Մինչև գյուղի փողոցներ հասնելը՝ լանջի վրա կնկատեք ևս երկու աղբյուրներ՝ հարմարավետ տաղավարների կողքին։ Գյուղի նեղլիկ արահետի վրա՝ տնամերձ հատվածներում կա ևս մեկ ցայտաղբյուր։  

Նշումներ՝
Չկալովից դուրս գալիս մի քանի հատվածներում ոռոգման ջրերը մի քանի մետր ճանապարհը դարձրել են դժվար անցանելի և ցեխոտ։ Դեպի ընդարձակ հանդամաս դուրս գալիս՝ թփուտների միջև գնացող արահետը խորը փորվածքներ ունի, որոնք անձրևների ժամանակ կարող են հավելյալ բարդություն լինել։ Մատուռից հետո՝ դեպի անտառներ վայրէջքից մի քանի մետր ներքևում ոռոգման ջրի խողովակի մեծ արտահոսք կա, որը արահետը դարձնում է դժվարանցանելի։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Dzoragyugh Guesthouse

16 - 24 USD

Sona Guesthouse

20 - 30 USD

WOW Glamping

50 - 60 USD

Tufenkian Avan Dzoraget Hotel

>50 USD

Dzoratun Guesthouse

<35$