Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 19 Քարինջից Մարց

ՀԱԱ 19 Քարինջից Մարց

5.6 կմ
1261
1125
հեշտ
Քարինջից դեպի Մարց արահետի երկարությունը 5.6 կիլոմետր է։ Այն Դսեղից եկող երթուղու շարունակությունն է։ Այս թեթև քայլքի ընթացքում կվայելեք շրջակա սար ու ձորերի, ինչպես նաև Քարինջ ու Մարց գյուղերի բնապատկերները թռչնի թռիչքի բարձրությունից։ Ընդհանուր արահետը բարդ չէ, հարաբերական բարձրության փոփոխությունը 150-200 մետր է։ Այս սկսվում է Քարինջի փոքրիկ հրապարակից, զառիվեր բարձրանում, անցնում գյուղի միջնադարյան գերեզմանատան կողքով և անցնում բաց դաշտերի և անտառների միջով։ 

Արահետը թեքվելու է դեպի Մարցագետը և սկսելու է թեթևակի իջնել՝ հասնելով երկու գյուղերի միջև 12-13-րդ դարերում կառուցված կամրջին։ Արահետի 4-րդ կիլոմետրին ձեր առջև կբացվի դեպի Մարց գյուղ տեսարանը։ Նոսրանտառները անցնելուց հետո նորից կհայտնվեք բաց դաշտերում, և մեքենայի ճանապարհին զուգահեռ արահետով կիջնեք դեպի գյուղի կենտրոն։ Մարցի ներսում կա վրանատեղիի հնարավորություն։ Մարցի շուրջ կարող եք բարձրանալ դեպի մոտակա սարը՝ Մարցի Ամենափրկիչ խաչքարը գտնելու առաքելությամբ, կամ շարունակել դեպի հարևան Լորուտ գյուղը։

Ջրի աղբյուրներ/ տեղեկություններ.
Ջրի գործող աղբյուր կարող եք գտնել Քարինջ գյուղի կենտրոնում։ Ճանապարհին գտնվող աղբյուրները հիմնականում չոր են։ 


 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: