ՀԱԱ 20 Մարցից Լոռուտ
ՀԱԱ 20 Մարցից Լոռուտ
4ժ30ր
12.8 կմ
1496
1077
դժվար
Բարի գալուստ Մոտկոր աշխարհ։ Մարց գյուղից դեպի Լորուտ, Շամուտ և Աթան ուղիները մաս են կազմում ժամանակին ավելի մեծ, Մոտկոր անունով գյուղաքաղաքի։ Բնակատեղին այժմ լքված է և միայն մի քանի շինությունների ավերակներն են հիշեցնում դրա աշխույժ անցյալի մասին։ Մոտկոր անվանումը պահպանվել է տեղացիների շրջանում։ Այդ անունն են կրում միջնադարյան կամուրջներից և կիրճում հոսող վտակներից մեկը։ Մինչ օրս էլ այս գյուղերում ապրողները կարծում են, որ Մոտկորի շրջանը իր բնության բազմազանությամբ Լոռու մարզի գոհարն է։
Մարցից Լորուտ ընկած երթուղին սկսվում է գյուղի սրտում, կազմում է 12,8 կիլոմետր։ Ծովի մակարդակից մոտ 1120 մետր բարձրությունից արահետն իջնում է դեպի գետը, այնուհետև մի քանի կիլոմետր շարունակվում է Մարցագետին երկայնքով՝ անցնելով անտառապատ տարածքների կողքով՝ բաց դաշտերի միջով։
Արահետի վրա կհանդիպեք մի քանի հին և գործող գոմերի, կհանդիպեք իրենց կենդանիներին այս հատվածում արածացնող, հյուրասեր գյուղացիների։ Ուշադիր լինելիս, կարող եք նկատել նաև հին կամուրջների ավերակներ։ Մոտ 5-րդ կիլոմետրին կհանդիպեք կամուրջ, որը ձեզ կտանի դեպի Լորուտի անտառներ։ Այս հատվածից հետո կսկսեք վերելքը դեպի Լորուտ՝ բարձրանալով մոտ 300 մետր հարաբերական բարձրություն։ Արահետը անցնում է անտառների միջով, իսկ հանդամասեր դուրս գալով շուրջբոլորը բացվում է տեսարան դեպի Մարցի ձորը։ Արահետը ավարտվում է Լորուտ գյուղի սրտում։
Ջրի աղբյուրներ/ տեղեկություններ.
Արահետը քայլելուց առաջ ունեցեք ձեր հետ խմելու ջուր։ Գետի կողքով քայլելիս հնարավոր է լինեն աղբյուրներ, որոնք կարող են չորացած լինել տարբեր ամիսներին։
Նշումներ՝
Մարցից Լորուտ ճանապարհը վերանորոգում է։ Գետից դեպի ճանապարհ անցնող արահետը կարող է տեղ-տեղ լինել ցեխոտ կամ ունենա անիվների խորը հետքեր։