Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 21 Լորուտից Շամուտ

ՀԱԱ 21 Լորուտից Շամուտ

1ժ30ր
4.0 կմ
1608
1484
հեշտ
Լորուտ գյուղը գտնվում է 1500 մետր բարձրության վրա։ Լինելով պատմական Մոտկորի տարածքում, Լորուտի շրջակա անտառապատ սարերը շատ լավ փոխանցում են այն ավանդազրույցները, որ մութ ժամանակ մարդիկ կարող էին կորել թավ անտառներում և չգտնել դեպի տուն ճանապարհը։ Գյուղի դիմաց է գտնվում Փողասարը, որտեղ, ըստ ավանդազրույցների, ոսկիներ են գտնվել։  

Լորուտից Շամուտ երթուղին 4.1 կիլոմետր է: Քայլքը սկսվում է գյուղի կենտրոնից՝ գյուղապետարանի և դպրոցի տարածքից։ Գյուղի կենտրոնում կան երկու փոքրիկ խանութներ, իսկ արահետի ցուցանակից մի փոքր վերև՝ դպրոցի շենքի ետևում, կգտնեք առաջին խմելու աղբյուրը։ Աղբյուրի ձախ կողմով՝ գյուղի միջով, կառաջանաք դեպի հին գոմեր, որտեղից արահետը ձախ կողմով կբարձրանա սարն ի վեր։ Ուշադիր եղեք արահետի նշաններին այս հատվածում, քանի որ 200 մետրից պետք է կտրուկ աջ թեքվեք դեպի անտառները։ Առաջին 2 կիլոմետրը սարն ի վեր է գնում՝ մոտ 100 մետր հարաբերական բարձրությամբ։ Ամենաբարձր կետից տեսարան է բացվում դեպի ողջ Մոտկորի գյուղախումբը և վերևից տեսնում եք Շամուտը։ Արահետն անցնում է արոտավայրերի և անտառուտների միջով։ Շամուտ գյուղ հասնելուն պես կարող եք շարունակել արահետը դեպի Աթան, կամ մեքենայի ճանապարհով իջնել դեպի մայրուղի։ Գյուղի սկզբում՝ գոմերի մոտ, կգտնեք խմելու աղբյուր։ 

Շամուտը հիմնադրվել է 1850-ականներին, առաջին բնակիչների մեծ մասը եկել են Արցախից։ Տեղացիների մեջ հայտնի Սեռ անունով բլրի վրա կան Ք․ա․ 4-3-րդ հազարամյակների ամրոցի ավերակներ՝ շրջապատված միջնադարյան սբ․ Սարգիս մատուռով և խաչքարերով։ Գյուղի մեջ բարձր եղևնիներով պարսպապատ բլրակ կա, որի վրաը գյուղի գերեզմանատունն է։ Դրանից մի քանի քայլ ներքև կգտնեք ևս մեկ աղբյուր և կհայտնվեք դեպի Աթան գնացող արահետի վրա։ 
 

Ջրի աղբյուրներ/ տեղեկություններ.
Լորուտ գյուղի կենտրոնում, արահետի սկզբում՝ դպրոցի ետևը կա հուշաղբյուր։ Շամուտ գյուղի սկզբում՝ արահետի ավարտին ևս կա խմելու ջրի կետ։ 

Նշումներ՝
Դեպի Շամուտ վայրէջքը մի քանի հատվածում շատ կտրուկ է, արժէ ունենալ ձեռնափայտեր։ Արահետի ամենաբարձր կետում նշագծումները ծառերի վրա մի փոքր թաքնված են, պետք է ուշադիր լինել։ 


 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: