ՀԱԱ 22 Շամուտից Աթան
ՀԱԱ 22 Շամուտից Աթան
3ժ45ր
1836
1512
դժվար
Այս արահետը կապում է Շամուտ գյուղը Աթանի հետ։ Երթուղու երկարությունը 9.1 կմ է։ Շամուտը շրջապատված է անտառապատ լեռներով, և իր անունը ստացել է այնտեղ տարածված սոճիների շնորհիվ, որոնց տեղացիների լեզվով «շամ» են ասում։ Բարձր սոճիներով պարսպապատ բլրակը գյուղի գերեզմանատունն է, որից մի քանի քայլ ներքև կգտնեք սառնորակ աղբյուր և կհայտնվեք դեպի Աթան գնացող արահետի վրա։
Շամուտ գյուղից դեպի Աթան արահետի բարդությունը մոտ 400 մետր հարաբերական բարձրություն հաղթահարելու մեջ է, սակայն քայլքի ընթացքում բացվում են տեսարաններ դեպի ողջ Մոտկոր աշխարհը և շրջակա լեռնազանգվածներ։ Շամուտից դուրս գալիս կանցնեք երեք ջրի աղբյուրների և կիսավեր գոմերի կողքով։ Մոտ 3-րդ կիլոմետրին՝ ամենակտրուկ վերելքից առաջ, կտեսնեք պարսպապատ տաղավար ջրի աղբյուրով։ Այս հատվածը հարմար է նաև վրանային գիշերակացի համար։ Արահետը բարձրանում է դեպի լեռնաշղթայի կատարը և այդպես շարունակվում մինչև անտառներ վայրէջքը։ Մինչև Աթան հասնելը՝ գետի կողքին, ևս մեկ ջրի աղբյուր կա երկու տաղավարներով։ Վերջին կտրուկ վերելքը ձեր առջև կբացի դեպի Աթան համայնապատկերը և արահետով կիջնեք դեպի բնակատեղի։ Արահետը հարմար է նաև լեռնային հեծանիվով անցնելու համար։
Աթանից կարող եք արահետը շարունակել դեպի Աղբուղա կամ իջնել դեպի նորակառույց ճանապարհը, որը կտանի ձեզ մինչև Վանաձոր-Ալավերդի Մ6 մայրուղի։

Ջրի աղբյուրներ/ տեղեկություններ.
Շամուտ գյուղի մեջ կգտնեք երեք խմելու ջրի աղբյուրներ, ևս երեք աղբյուր կտեսնեք մինչև Աթան ճանապարհին։
Նշումներ՝
Լեռնաշղթայի գագաթով քայլելիս նշագծումները նոսրանում են․ երկու անգամ խաչմերուկներ հասնելիս գնացեք դեպի աջ թեքվող արահետով, մինչև կգտնեք գծանշումները ծառերի վրա։