ՀԱԱ 23 Աթանից Աղբուղա
ՀԱԱ 23 Աթանից Աղբուղա
7 ժ
21.4 կմ
656
806
դժվար
Աթանից Աղբուղա տանող 21.4 կմ երկարությամբ արահետը Հայաստանի ազգային արահետի այն յուրահատուկ երթուղիներից է, որը կապում է երկու մարզերը՝ Լոռին և Տավուշը։ Այս ճանապարհին բացվում են ընդարձակ տեսարաններ դեպի Գուգարաց և Իջևանի լեռնաշղթաները։ Արահետն անցնում է լերկ սարերով և բաց դաշտերով` առանց անտառապատ հատվածների։ Երթուղին սկսվում է Աթան գյուղի կենտրոնից և բարձրանում դեպի արոտավայրերը։ Գյուղից հեռանալիս կանցնեք կիսավեր գոմերի և երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի կողքով։
Մոտ 5-րդ կիլոմետր հատվածում կա խաչմերուկ, որտեղից արահետը թեքվում է դեպի ձախ և սկսում բարձրանալ դեպի լեռնազանգվածի վերևը։ Մեծ զառիվերն հաղթահարելուց հետո տեսարան է բացվում դեպի Մոտկոր աշխարհի գյուղերը, շրջակա ալպյան մարգագետիններն ու լեռները։ Ճանապարհը շրջադարձ է կատարում դեպի լեռան աջ լանջերը, որտեղ կան գործող գոմեր և ժամանակավոր ապաստաններ։
Լեռան մյուս կողմից արդեն երևում են Իջևանի լեռները և ձորակները։ Ծաղկավան, Սևքար և Աղբուղա գյուղերը արդեն նշմարվում են այս բարձունքից։ Գյուղերը գտնվում են լեռների հովիտներում՝ գետերի շուրջ՝ պաշտպանված ուժեղ քամիներից, ուստի և տասնամյակներ շարունակ գործածվել են որպես ձմեռանոցներ։ Լայն ճանապարհի 17-րդ կիլոմետրից նեղ արահետը կտրուկ իջնում է աջ՝ դեպի Աղբուղա բնակատեղի։ Այստեղից արահետը 6,6 կմ շարունակվում է մինչ մյուս ձմեռանոցը՝ Օկոն բնակավայրը։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Աթան գյուղից մոտ 3կմ հեռավորության վրա՝ ճանապարհի երկու կողմերում, կան մի քանի ջրի աղբյուրներ և տաղավարներ։
Նշումներ՝
Աթանից հետո 3-րդ կիլոմտերի վրա՝ ձախ կողմում, կա տաղավար ջրի աղբյուրով, պարսպապատ, մի հատվածը ծածկի տակ է, որտեղ կա մեծ սեղան, կրակարան, փոքր պահարանի մեջ հաճախ կարող են լինել բաժակներ ու ափսեներ։ Այս հատվածում կարող եք պատսպարվել անձրևից, ընդմիջում անել, ինչպես նաև վրան դնել։