ՀԱԱ 24 Աղբուղայից Օկոն
ՀԱԱ 24 Աղբուղայից Օկոն
2.2ժ
6.6 կմ
214
308
դժվար
Աղբուղայից Օկոն ընկած արահետը 6.5 կմ է։ Այն սկսվում է Աղբուղա բնակավայրի միջից, որտեղ պետք է անցնել ծանծաղ հոսող գետի վրայով և սկսել քայլել լանջն ի վեր։ Այս քայլքը հրաշալի ծանոթություն է Իջևանի լեռնահամակարգին, որի սպիտակ ժայռերը սկսում են երևալ ձախ կողմում, երբ արահետը սկսում է բարձրանալ։
Սարի լանջերն ամբողջությամբ խոտհարք են, հնարավոր է հաճախ հանդիպել տեղացիների, ովքեր խոտ են հնձում կամ դեզեր հավաքում։ Արահետը անցնում է Կայենի լեռնաշղթայով՝ Շարուքար սարի գագաթի կողքով․ ցանկության դեպքում կարող եք մոտ 200 մետր շեղվել դեպի աջ և կհայտնվեք լեռան ամենաբարձր կետում (1896 մետր)։ Բարձրունքից՝ դեպի աջ, արդեն երևում է Խաչաղբյուրի կիրճը։ Արահետը սկսում է իջնել կաղնու անտառների միջով և դուրս է գալիս բաց դաշտ, որտեղից էլ ուղիղ կածանով տանում է դեպի Օկոն բնակատեղի։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Օկոնավանքի շրջակայքում կան երկու ջրի աղբյուրներ՝ մինչև գյուղ մտնելը և դեպի Ենոքավան գնացող արահետի վրա։ Վերջինս տեղացիներն անվանում են սբ․Հռիփսիմեի աղբյուր, որի հուշաքարը այժմ փոխարինվել է հասարակ լայն խողովակով։