ՀԱԱ 25 Օկոնից Ենոքավան
ՀԱԱ 25 Օկոնից Ենոքավան
3․4ժ
11.2 կմ
585
308
միջին
Օկոն հին գյուղատեղիից արահետը 11,2 կմ երկարությամբ տանում է դեպի Ենոքավան գյուղը։ Այս բարձրադիր կետից՝ 1400 մետր բարձր ծովի մակարդակից, կարող եք զմայլվել Խաչաղբյուր կիրճի տեսարանով։ Երթուղին հիմնականում անցնում է անտառի միջով։ Դեպի Ենոքավան ուղղությամբ արահետը հիմնականում իջնում է, և միայն Լաստիվերի ջրվեժի խաչմերուկից հետո հատվածը բարձրանում է մոտ 200 մետր հարաբերական։
Օկոնախաչ եկեղեցին և այն շրջապատող խաչքարերն ուսումնասիրելուց հետո կիրճին հարող ճանապարհով աստիճանաբար արահետը իջնում է դեպի անտառներ։ Երթուղու մոտ 6-րդ կիլոմետրին արահետը ճյուղավորվում է․ դեպի կիրճն իջնող արահետը տանում է Լաստիվերի ջրվեժի մոտ, իսկ ուղիղ շարունակվող կածանը գնում է դեպի Ենոքավան գյուղ։ Մոտ 700 մետր դեպի ներքև իջնելով կհասնեք վրանատեղիի, որտեղ կարող եք հանգտանալ և վայելել ջրվեժի շառաչը։ 150 մետր հարաբերական վերելք անելով ետ կդառնաք հիմնական արահետի վրա և կշարունակեք դեպի Ենոքավան։ Այս հատվածի վրա են գտնվում մի քանի հյուրանոցներ և ժամանցի վայրեր։ Ենոքավան գյուղի ներսում կարող եք անել գիշերակաց, կամ շարունակել քայլքը դեպի Իջևան քաղաք։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Օկոնավանքի շրջակայքում կան երկու ջրի աղբյուրներ՝ մինչև գյուղ մտնելը Աղբուղայի կողմից և դեպի Ենոքավան գնացող արահետի վրա։ Վերջինս տեղացիներն անվանում են սբ․Հռիփսիմեի աղբյուր, որի հուշաքարը այժմ փոխարինվել է հասարակ լայն խողովակով։
rail Notes:
Եթե որոշեք ընդմիջել Լստիվերի ջրվեժի մոտ, կարող եք օգտվել Լաստիվեր Անապատ վրանային տարածքից, որի մուտքը վճարովի է, կամ շրջանցել իրենց պարիսպը և նստել ջրվեժին ավելի մոտ։