ՀԱԱ 29 Հովքից Հաղարծին
ՀԱԱ 29 Հովքից Հաղարծին
10․9ժ
25.9 կմ
1532
1214
դժվար
Տեսարժան վայրեր
×
25,9 կմ երկարությամբ Հովքից Հաղարծնի վանք ձգվող արահետը լավագույն կերպով բացահայտում է Տավուշի բազմաշերտ ու բարձրադիր բնապատկերները։ Երթուղու մեծ մասն անցնում է Դիլիջանի ազգային պարկի տարածքով և Իջևանի լեռների ամենահայտնի հատվածներով։
Հովք գյուղի կենտրոնից արահետը սկսում է բարձրանալ հողային ճանապարհով՝ անցնելով թփուտների և բացատների միջով։ Մոտ 3,5 կմ քայլելուց հետո, կհասնեք Ապակեքար լեռան ստորոտին, որի գագաթ տանող նշագծված արահետը թեքվում է դեպի ձախ։ Իսկ Հայաստանի ազգային արահետը շարունակվում է ուղիղ՝ նորից բարձրանալով հանդիպակած ժայռերը։ Իջևանի լեռների այս կրաքարային ապառաժները ասես անանցանելի լինեն, սակայն այս երթուղին բարձրանում և ձգվում է ժայռերի գագաթով։ Գյուղից սկսած մինչև ժայռերի ամենաբարձր կետը՝ Դիմաց լեռը (2378 մետր), արահետը կատարում է մոտ 1000 մետր հարաբերական վերելք։ Երթուղին անցնում է բաց ծաղկաշատ դաշտերով և ուղղաձիգ ժայռերի վրայով․ չորս կողմից բացվում են ընդարձակ տեսարաններ դեպի շրջակա լեռները։
Արահետը այնուհետ աստիճանաբար սկսում է իջնել։ Վերջին 3 կիլոմետրը երթուղին լերկ սարերից անցում կկատարի դեպի անտառապատ հատվածները։ Այստեղից կտրուկ վայրէջք է սկսվում դեպի Հաղարծնի վանք։ Վերջին կիլոմետրի վրա՝ մինչև վանք հասնելը, նշագծումները տանում են դեպի աջ, որտեղ կարող եք տեսնել Թաքնված ջրվեժը, իսկ ուղիղ շարունակելու դեպքում դուրս կգաք ասֆալտի ճանապարհի վրա և ձեր դիմաց կբացվի հայտնի վանքը։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Հովք գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի ետևում կա մթերային խանութ, որտեղ կարող եք գտնել շշալցված ջուր։ Արահետի վրա նույնպես կան ջրի աղբյուրներ, սակայն կախված եղանակից դրանք հաճախ չեն գործում, ուստի ավելի ապահով է գյուղում լցնել ձեր ջրի շշերը։ Հաղարծնի վանքի տարածքում կա սառնորակ ջրի աղբյուր։
Նշումներ՝
Այս արահետը մի քանի հատվածներում համընկնում է Հայք Արմենիայի «Երեք Բազեների» արահետի հետ, ինչպես նաև ընդգրկված է Տրանսկովկասյան արահետի համակարգում։ Հայաստանի ազգային արահետի վրա մնալու համար, պետք է հետևել համանուն ցուցանակներին։