Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 30 Հաղարծնի վանքից Դիլիջան

ՀԱԱ 30 Հաղարծնի վանքից Դիլիջան

7.5ժ
19.0 կմ
851
-1020
միջին

Տեսարժան վայրեր

UWC ԴԻԼԻՋԱՆ
Հաղարծին վանք
Հաղարծնի վանքից դեպի Դիլիջան գնացող արահետը 19 կիլոմետր է։ Երթուղին հատկապես հետաքրքիր կլինի լեռնային վերելքներ նախընտրողների համար։ Արահետի մեկնարկը սկսվում է Հաղարծնի միջնադարյան վանքի արևմտյան մասից։ Այս հատվածի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1400 մետր է։ Մի փոքր քայլելով ներքև դեպի Հաղարծին գետը, արահետը կսկսի աստիճանաբար բարձրանալ մոտ 6 կիլոմետր։ Այս ընթացքում կհաղթահարեք մի քանի կտրուկ վերելքներ, փոքրիկ վտակների անցումներ, սաղարթախիտ թփուտներ, կհանդիպեք այլ կածանների և ճանապարհների, որոնք գյուղացիները գործածում են անտառի մեջ երթևեկելիս։ 

Մոտ 6-րդ կիլոմետրի վրա կհայտվեք լեռնազանգվածի կատարին՝ 2000 մետր բարձրության վրա։ Այստեղ կարող եք մի փոքր հանգստանալ՝ վայելելով դեպի շրջակա լեռներն ու անտառները բացվող հիանալի տեսարանը։ Սարահարթն անցնելուց հետո արահետը նորից կխորանա դեպի սաղարթախիտ անտառները՝ աստիճանաբար իջնելով և մի քանի կտրուկ վայրէջքներ անցնելով։ Որոշ հատվածներում ծառերը կնոսրանան և տեսանելի կդառնա Դիլիջան քաղաքը։ Մի քանի ոլորապտույտ կածաններից հետո դուրս կգաք մեքենայի ճանապարհի վրա, որից հետո կիջնեք դեպի հիմնական մայրուղի։ Ճանապարհը զգուշությամբ անցնելուց հետո արահետը կամրջի վրայով շարունակվում է քաղաքի ծայրամասերի միջով՝ Աղստև գետի հարևանությամբ։ Երթուղին ավարտվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում, որտեղ կգտնեք մթերային խանութներ, սուպերմարկետ, դեղատուն, հյուրատներ և սննդի կետեր։ 

 
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր

Հաղարծնի վանքի դիմաց՝ հացի փուռի կողքին կա ջրի ցայտաղբյուր, ևս մեկը կգտնեք վանքի ետևում՝ քայլքի մեկնակետում։ Արահետի ուղիղ կեսին կա հանքային ջրի աղբյուր։ Ցայտաղբյուրներ կան նաև Դիլիջան քաղաքի ներսում։ 

Կարևոր տեղեկություն

Վերջին անձրևների պատճառով արահետի փոքր գետակներում ջրի մակարդակը բարձրացել է։ Խնդրում ենք ձեզ հետ ունենալ սանդալներ կամ ջրային կոշիկներ՝ դրանք անվտանգ անցնելու համար։

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Takht-House Dilijan

>50 USD

Tufenkian Old Dilijan Complex

>50 USD

Best Western Paradise Hotel Dilijan

>50 USD

Cozy House Dilijan

50-80 USD

Villa Jrhogher Dilijan

>50 USD