Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 31 Դիլիջանից Գոշ գյուղ

ՀԱԱ 31 Դիլիջանից Գոշ գյուղ

18.7 կմ
846
-890
դժվար

Տեսարժան վայրեր

UWC ԴԻԼԻՋԱՆ
Գոշ Լիճ
Գոշավանք
Դիլիջանից դեպի Գոշ գյուղ նշագծված արահետը Հաղարծին-Դիլիջան երթուղու շարունակությունն է։ Ընդհանուր երկարությունը 18.5 կիլոմետր է։ Քայլքը հիմնականում անցնում է խիտ անտառների միջով, ներառում է ինչպես լայն արահետներ, այնպես էլ նեղլիկ կածաններ, տեղ-տեղ հատվելով բաց դաշտերին և հրաշալի տեսարան բացելով դեպի շրջակա լեռները։ Արահետը տպովորիչ է տարվա բոլոր եղանակներին՝ իր բազմազան բուսականության և փոփոխվող բնանկարի շնորհիվ։ 

Երթուղին սկսվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում՝ քաղաքային ամֆիթատրոնի դիմաց՝ տեղացիների մեջ հայտնի Մատինովի աղբյուրի մոտից։ Երկաթյան աստիճաններով կբարձրանաք և մի քանի մետր կքայլեք անտառապատ հատվածնեով, մինչև նորից կհայտնվեք քաղաքի վերին թաղամասերում։ Այստեղի փողոցներով քայլելիս կանցնեք Դիլիջանի գարեջրի գործարանի կողքով։ Բնակատեղիից դուրս գալով արահետը կսկսի աստիճանաբար հավաքել մոտ 500 մետր հարաբերական բարձրություն։ Անտառի միջի ճանապարհները արևոտ եղանակին հիանալի ստվեր ու զով միջավայր կստեղծեն քայլողների համար։ Մի քանի հատվածներում արահետը անցնում է գետի վրայով։ 

Մոտ 10-րդ կիլոմետրին արահետը կբաժանվի․ ուղիղ շարունակելով կմնաք հիմնական երթուղու վրա, իսկ ձախ թեքվող ճանապարհը մոտ կես կիլոմետր հետո ձեզ կտանի Պարզ լիճ։ Շարունակելով Հայատանի ազգային արահետը մի փոքր կբարձրանաք անտառի միջով և շուտով կհայտվեք մեծ բացատի կենտրոնում, որտեղից տպավորիչ տեսարաններ են բացվում դեպի ծաղկած դաշտերը և հանդիպակած ժայռերը։ Այստեղից արահետը կսկսի աստիճանաբար իջնել։ Ձեր առջև կերևան Գոշ գյուղն և Գոշավանքի եկեղեցիների գմբեթները։ Արահետը կավարտվի անմիջապես վանքը դիմաց, որի շուրջ կգտնեք մթերային խանութներ, սրճարան և ջրի աղբյուր։ 

  
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր

Արահետի մեկնակետի մոտ է գտնվում Մատինովի հուշաղբյուրը։ Արահետի ընթացքում՝ մոտ 3.6 կիլոմետրից դեպի ձախ գտնվում է տաղավար և ջրի աղբյուր։ Պարզ լճի կողքին կարող եք գտնել հանքային ջրի աղբյուր։ Գոշ գյուղի ներսում՝ եկեղեցուց ներքև կա ևս մեկ ցայտաղբյուր։ 

Նշումներ՝

Անտառի մեջ քայլելիս կարող եք հանդիպել ընկած մեծ ճյուղերի կամ կայծակից տապալած մեծ ծառեր։ Անձրևներից հետո վտակներն ու անձրևաջրերը կարող են որոշ հատվածներ շատ ցեխոտ դարձնել։ 


 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Mkhitar Gosh Hotel

20-50 USD