ՀԱԱ 32 Գոշից Խաչարձան
ՀԱԱ 32 Գոշից Խաչարձան
5.8ժ
16.4 կմ
588
-797
դժվար
Տեսարժան վայրեր
×
Գոշ և Խաչարձան գյուղերն իրար կապող Հայաստանի ազգային արահետի երկարությունը 16.4 կիլոմետր է։ Քայլքի ընթացքում կանցնեք սաղարթախիտ անտառների միջով, մի քանի հատվածում կհաղթահարեք վերելքներ, կտեսնեք բնական և մշակութային հուշարձաններ, իսկ ընդարձակ բացատներից կվայելեք շրջակա լեռների տեսարանները։
Արահետը սկսվում է Գոշավանքի պատմամշակութային հուշարձանի մոտից։ Կայանատեղի դիմաց գնացող նեղլիկ փողոցից արահետը թեթև կբարձրանա՝ անցնելով սբ․Սարգիս մատուռի և Մխիթար Գոշի դամբարանի կողքով։ Այս ոլորաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի Գոշավանքն ու շրջակա ժայռերը։ Շուտով մեքենայի ճանապարհը կփոխակերպվի նեղ արահետի և կխորանա անտառների մեջ։ 1200 մետր ծովի մակերեսից բարձրությամբ կետից աստիճանաբար վերելք կանեք մոտ 200 մետր։ Արահետը գյուղից ոչ հեռու անցնում է փոքրիկ գետի վրայով։ Բացատերով և անտառներով ձգվելով՝ արահետը 5-րդ կիլոմետրին չհասած կբացվի Գոշ լճի մոտ։ Լեռների և անտառների մեջ թաքնված այս փոքրիկ լճի շուրջ կարող եք հանգստանալ, ապա շարունակել երթուղին։ Այստեղից նորից կհաղթահարեք մոտ 200 մետր հարաբերական բարձրություն, և արահետի ամենաբարձր կետում՝ 1600 մետրի վրա կգտնեք միջնադարյան Ճերմակավանք եկեղեցու ավերակները։ Այստեղից տպավորիչ տեսարաններ են բացվում դեպի դիմացի ձորը, շրջակա անտառներն ու արոտավայրերը։
Արահետը Ճերմակավանքի մոտից աստիճանաբար իջնում է դեպի սարի ստորոտը և դրա շրջագծով մոտ 7 կիլոմետր շարունակվում դեպի Խաչարձան գյուղ։ Այս հատվածում արահետը անցնում է հին գոմերի, քարքարոտ հողերի և գետի մոտով, իսկ գյուղի ներսում՝ կենտրոնական զբոսայգու, մարզասրահի և գյուղի կողքով։ Երթուղին ավարտվում է Խաչարձան գյուղի մուտքի մոտ՝ հիմնական մայրուղու վրա, որտեղից երևում է նաև Գետիկ գետը, որին միախառնվում է արահետի կողքով հոսող Խաչարձան գետը։ Այստեղ կարող եք մնալ գիշերակացի, կամ շարունակել քայլքը դեպի մոտակա Աղավնավանք գյուղը։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Ջրի աղբյուրներ կան Գոշ գյուղի մեջ՝ կայանատեղիի կողքին և արահետի սկզբնամասում։ Երթուղու ընթացքում աղբյուրներ չեն հանդիպում։ Խաչարձան գյուղում կան մի քանի ցայտաղբյուրներ։
Նշումներ՝
Գոշ լիճ չհասած մի քանի հատվածներ խոնավ կարող են լինել տեղումներից հետո։ Մեքենայի անցած մասերը լճի շուրջ ցեխոտ են լինում։ Անտառապատ մասերում կարող եք հաճախ հանդիպել ծառերի պոկված ճյուղեր կամ հսկա գերաններ արահետի վրա։