Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 4. Ակներից Սանահին

ՀԱԱ 4. Ակներից Սանահին

1ժ40ր
4.6 կմ
1099մ
992մ
հեշտ
Սա Հաղպատ - Ակներ (ANT3) արահետի շարունակությունն է։
Ակներ գյուղը Սանահինին կապող երթուղին 4,7կմ է։ Թավ անտառների սիրահարների համար քայլքի հրաշալի տարբերակ է։ Արահետը սկսվում է Ակներ գյուղի կենտրոնից և հիմնական ճանապարհով շարժվում դեպի անտառներ։ Թեթև վերելքներ անելով մոտ 2,5 կիլոմետրի վրա հեռվից կտեսնեք Սուրբ Կարապետ եկեղեցու ավերակները։ Արահետը իջնում է դեպի գետը, որից հետո բարձրանում է դեպի սարի գագաթը, որտեղ էլ տաղակայված է հուշարձանը։ Սուրբ Կարապետից տեսարան է բացվում դեպի շրջակա բնակավայրերն ու դաշտերը։ 

Այնուհետև արահետը նորից մի փոքր իջնում է դեպի վտակը։ Այս ամբողջ ընթացքում երթուղին անցնում է սաղարթախիտ անտառներով, որոնք արևային օրով քայլելիս հրաշալի ստվեր են ստեղծում քայլողների համար։ Ուշադիր լինելիս՝ կարող եք տեսնել հին հաստաբուն հաճարենիներն ու կաղնիները, որոնց արմատները մի ողջ ճարտարապետություն են հյուսել։ Գետակն հասնելիս՝ ձախից արդեն երևում է Սանահին գյուղը և եկեղեցու գմբեթները։ Գյուղում արահետը անցնում է գոմերի կողքով։ Այս հատվածում երևում է Սանահինի ոչ թե խորհրդային շրջանի քաղաքաշինական ժառանգությունը, այլ ավելի հին, գյուղական միջավայրը։ 

Արահետը ավարտվում է վանքի մուտքի մոտ, որտեղ կա մթերային խանութ և սանհանգույց։ Երթուղին այստեղից շարունակվում է Միկոյան եղբայրների թանգարանի մոտով և նեղ կածանով իջնում դեպի Ալավերդի քաղաք։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: