Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 8 Հաղվիից Ամոջ

ՀԱԱ 8 Հաղվիից Ամոջ

2ժ10ր
5.4 կմ
1306
1034
դժվար
Հագվի և Ամոջ գյուղերը կապող արահետը 5,4 կիլոմետր է։ Սա բնության գողտրիկ անկյուններով անցնող արահետ է, որի մի քանի կետում հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Դեբեդի կիրճը և շրջակա լեռնաշղթաները։ Քայլքը սկսվում է Հագվի գյուղի կենտրոնից՝ ցայտաղբյուրի և եկեղեցու դիմացից։ Գյուղի միջով արահետը իջնում և միանում է հիմնական ասֆալտապատ ճանապարհին։ Փողոցն անցնելուց հետո կնկատեք նշագծումները, որոնք մեքենայի հետագծով կտանեն սարն ի վեր։ Վերելքը կտրուկ չէ, սակայն մոտ 1,5 շարունակաբար բարձրանում է արոտավայրերի միջով։ Հարթավայրին հասնելիս մեքենայի ճանապարհը ուղիղ շարունակվելու է դեպի անտառները, իսկ Հայաստանի ազգային արահետը թեքվում է ձախ և բացատի միջով գնում է դեպի հանդիպակաց լանջերը։ 


Փոքրիկ  գետակը անցնելուց հետո, արահետը մի փոքր կբարձրանա թփուտների, ապա՝ նոսրանտառների միջով։ Անտառապատ հատվածով դուրս կգաք մի բարձունքի մոտ, որտեղ գագաթին կտեսնեք հին մատուռի ավերակներ․ այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Դեբեդի կիրճը, դրա մի քանի բնակավայրերը և հեռվի բարձրադիր ձյունապատ լեռները։ 

 
Այստեղից արդեն երևում է դեպի Ամոջ իջնող արահետը։ Ամոձ և Օձուն գյուղերը կարող եք այս կետից զննել իրենց ողջ հմայքով։ Արահետը կավարտվի Ամոջի գոմերից դուրս գալիս։ Հայաստանի ազգային արահետի ցուցատախտակի մոտից  մի քանի քայլ ներքև կտեսնեք փոքրիկ մթերային խանութ։ Այս ասֆալտապատ ճանապարհով կարող եք քայլել 2 կիլոմետր դեպի Օձուն։ 


Այս արահետի վրա ջրի աղբյուրները տեղակայված են Հագվի և Ամոջ գյուղերի ներսում, քայլքի ընթացքում աղբյուրներ չկան։ Ամոջ հասնելիս՝ Հայաստանի ազգային արահետի ցուցատախտակից մի քանի քայլ ներքև կգտնեք Հայրենական պատերազմին նվիրված հուշաղբյուր։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: