Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Սևանի երազանքների արահետ

Սևանի երազանքների արահետ

3․5ժ
8.1 կմ
2255մ
1910մ
դժվար
Արահետը սկսվում է Սևանի բուսաբանական այգու մոտից (այգու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գտնվելով 2000մ բարձրության վրա` ունի բուսական աշխարհի մոտ 450-ից ավել տեսակներ) և շարունակվում է դեպի հյուսիս-արևելք՝ Արջանոցի լեռներով։ Արջանոցի լեռները Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորությունն են։ Վերելքի ողջ ընթացքում կարելի է հիանալ Սևանա լճի, Արջանոցի, Գեղամա և Արեգունի լեռների տեսարաններով։
  Սևանա լիճը Եվրասիայի ամենամեծ քաղցրահամ (ալպյան) լճերից մեկն   է, ամենամեծը Կովկասում և Հայաստանում։Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ 
5կմ քայլելով արահետով հայտնվում ես մի կետում,որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանի թերակղզի (նախկինում եղել է կղզի, 1930-ական թվականներին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու)։ Սկսելով վայրէջքը և քայլելով 3կմ հայտնվում ես Սևանա թերակղզում։ Սևանի թերակղզու վրա է գտնվում միջնադարյան հայ ճարտարապետության բացառիկ կառույցներից մեկը՝ Սևանավանքը։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Ավանդության համաձայն, եկեղեցին հիմնադրվել է քանդված հեթանոսական մեհյանի տեղում և օծվել է Գրիգոր Լուսավորչի կողմից` 305 թ. ։IX դարում Սյունյաց իշխանուհի Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թվականին)։
 Մեջքի հետևում մնացել է փոքրիկ ու անաղմուկ Սևան քաղաքը, որտեղ ապրող երազող երիտասարդները , ովքեր սիրում են քաղաքը, հարակից լեռներն ու լիճը` փորձում են նրանց կապել երազանքի արահետներով , որոնցից առաջինով դու ես անցնելու :
 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: