Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Տաթևից Տանձատափ և Բարձրավան

Տաթևից Տանձատափ և Բարձրավան

15.8 կմ
1968մ
1335մ
դժվար

Տեսարժան վայրեր

Բարձրավանի Քարավանսարա
Հարսնաձոր
Տաթև Վանք
Old Bardzravan
Արշավեք այս արահետով դեպի ապշեցուցիչ բարձունքներ` պատմական Տաթևի վանքից մինչև Տանձատափ և Բարձրավան գյուղեր, կանգ առնելով այն վայրում, որտեղ, լեգենդների համաձայն, հարյուրամյակներ առաջ հարսնացուն ցատկել է դեպի իր մահ: Այս արահետը կարելի է անցնել և՛ որպես առաձին արահետ և՛ որպես Լեգենդների Արահետի մի մաս (5-րդ օրը): 

 

Տաթևի վանքից դուրս եկեք H-46 ճանապարհով և անցեոք գետի վրայով, նախքան նորից բարձրանալով դեպի Տաթևի տեսարան, որտեղից բացվում է վանքի հիասքանչ տեսարան: Այնտեղից արահետը իջնում է դեպի անտառ՝ անցնելով 10-րդ դարի Սուրբ Աստվածածին մատուռի ավերակներով և գեղեցիկ մարգագետիններով դեպի Աղանձու կիրճ: Ճանապարհին մի քանի կետերից պարզ երևում է Տանձատափ փոքրիկ գյուղը։ Կիրճի ամենախոր հատվածով անցնելուց հետո, որտեղ կանցնեք ջրվեժի մոտով, ընդամենը մի փոքր քայլելուց հետո դուք կհասնեք Տանձատափ: 

 

Գյուղի առաջին խաչմերուկում տեղադրված է տեղեկատվական վահանակ:  Այստեղից շարւնակեք դեպի արևելք՝ հիանալով շրջակա պտղատու այգիներով: Շվարիգետն անցնելուց հետո, ուղությունը բռնեք դեպի հյուսիս և կհասնեք մի կետի որտեղ ճանապարհը բաժանվում է մի քանի մասի, ընտրեք ձախից առաջին ուղղին և բարձրացեք անտառապատ հովտից դեպի բաց դաշտեր՝ ճանապարհին անցնելով ֆերմայի կողկով: Այստեղ հավելյալ ուշադրություն դարձրեք արահետների գծանշմանը, քանի որ արահետը կսկսի ձգվել դեպի հարավ-արևելք՝ դեպի մեկ այլ լեռնային հոսք: Բայց նախքան դրան հասնելը, բարձրացեք օձաձև արահետով՝ միանալու H-46 ճանապարհին: Այստեղ կարող եք կամ ուղղակի հետևել ճանապարհին, կամ ընտրել ավելի դյուրաձև ճանապարհով անցել ուղիղ դեպի վեր՝ նորից միանալով ճանապարհին Օկուզարատ անունով լեռնանցքով: Այնուհետ շարունակեք դեպի վերև՝  դեպի արևելք, գրունտային ճանապարհով և կանգ առեք Հարսնաձորի գագաթին գտնվող դիտակետի մոտ՝ տեսնելու հիասքանչ տեսարաններ: Հարսնաձորն իր անունը ստացել է մի լեգենդից, որտեղ ասվում է թէ դարեր առաջ, հարսնացուն ցատկել է ժայռերից՝ արշավանքի ժամանակ գերությունից խուսափելու համար։ Եզրին մոտենալուց, զգույշ եղեք, քանի որ ներքևում կտրուկ անկում է և արգելապատնեշներ չկան. 

 

Արահետը շարունակվում է վերև. Աշխատեք զուգահեռ մնալ ժայռի եզրին (իհարկե, անվտանգ հեռավորության վրա) մինչև հասնեք սահմանված ճանապարհին, որը ձեզ կտանի անտառ: Ի վերջո, արահետը հանդիպում է 4x4 ուղու, որը անցնում է որոշ անհայտ պատմական ավերակներով և մի քանի խաչքարերի մոտով: Այստեղից հետևեք հետիոտնային արահետին դեպի ներքև և անցնելով առվի վրայով, դեպի բացատ: Մի քանի 4x4 ճանապարհներից, որոնք տեսնում եք այստեղ, ընտրեք դեպի արևելք ուղղվող ճանապարհը և ուշադիր հետևեք արահետի գծանշմանը, երբ ուղին նեղանում է դեպի հետիոտնային ճանապարհ: Արահետի այս երկար և գեղատեսիլ հատվածում երբ մոտենում եք Բարձրավանին, ուշադրություն դարձրեք ավելի  նեղ հատվածներին, որոնք անցնում են ժայռերի մոտով: Այստեղ կարելի է ճամբարել կամ 4x4-ով գնալ Տանձավեր կամ Տաթև՝ գիշերելու համար: 

 

. . . . . . . 

   

Այս արահետը կազմում է Լեգենդների Արահետի 15-օրյա արշավի 6-րդ օրը, որը սկսվում է Գորիսից և ավարտվում Կապանում, բայց այն կարելի է նաև արշավել որպես առանձին արահետ: Թեև Legends Trail-ը չունի կայք, դուք կարող եք լրացուցիչ տեղեկություններ գտնել և տեղեկանալ պաշտոնական հայտարարություններին՝ հետևելով նրա Instagram-ի և Facebook-ի էջերին: Եթե ցանկանում եք ձեռք բերել ֆիզիկական ուղեցույցը՝ նախապատրաստվելով ձեր ճանապարհորդությանը, կարող եք գնել այն HIKEArmenia-ի գրասենյակից կամ պատվիրել առցանց: Լեգենդների Արահետ-ը ստեղծվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող “EU4Tourism”-ի “Բացօթյա արկածներ Սյունիքի պատմական արահետներով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է People in Need-ի կողմից՝ համագործակցելով  ARK Ecological և Արահետներ Փոփոխության Համար (Trails for Change)  հասարակական կազմակերպությունների հետ: 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

ARK Eco Camp

5-10 USD

Saro's B&B

<20 USD