ՀԱԱ-ի պաշտոնական կայքը գրեթե 1,000 կմ երկարությամբ արահետը վերածում է գյուղից գյուղ ճանապարհորդության սահուն փորձառության։ Հետհաշվարկն ավարտված է․ Հայաստանի բարձրավանդակների թվային դարպասը պաշտոնապես թողարկվել է։

Հայաստանի Ազգային Արահետի կայքը այժմ գործարկված է՝ նշանավորելով կարևոր փուլ մի երկրի համար, որը արագորեն վերածվում է առաջնակարգ արշավային ուղղության։ Այս հարթակը ստեղծվել է որպես ժամանակակից և ինտերակտիվ հարթակ՝ արտացոլելու գրեթե 1,000 կիլոմետրանոց ճանապարհորդության ողջ էությունը և մանրամասները։ Հյուսիսի բազալտային կիրճերից մինչև հարավի արևաշող այգիներ՝ երկրի ամբողջ լեռնաշղթան այժմ հասանելի է մեկ հստակ և հարմար թվային միջավայրում։

ant-web

Concept Studio-ի ստեղծագործական թիմի կողմից մշակված հարթակը հայկական բնաշխարհի բնական գեղեցկությունը փոխանցում է բարձր արդյունավետությամբ թվային փորձառության միջոցով։ Տեսողական ինքնության կենտրոնում ՀԱԱ-ի լոգոն է՝ կապույտ կամար, որը խորհրդանշում է այն «բաց դուռը», որով արշավականներին դիմավորում են ճանապարհի յուրաքանչյուր գյուղում։

Կայքը գործում է որպես ամբողջական լոգիստիկ կենտրոն՝ մեծածավալ արահետը բաժանելով ավելի կառավարելի հատվածների՝ գյուղից գյուղ ձևաչափով։ Ներկայումս այստեղ հասանելի է 322 կմ արահետ և 36 առանձին հատած (գյուղ), ինչպես նաև հյուրատների ցանց, ինչը ճանապարհորդներին հնարավորություն է տալիս ծրագրել լիովին անհատականացված արկած՝ մեկամսյա իրական փորձառությունից մինչև մի քանի ժամ տևող հանգիստ զբոսանք պատմական վայրերում։

Այցելուների համար կայքի առանցքային տարրը ինտերակտիվ քարտեզն է։ Այն թույլ է տալիս հետևել երթուղու ընթացքին հինգ մարզերի տարածքով՝ հստակ պատկերացում տալով, թե ինչպես է երթուղին կապում բնապատկերները, պատմությունները և մարդկանց։ Օգտատերերը կարող են մեծացնել կոնկրետ հատվածները՝ փոխելո տեղանքի տեսակները և նշելու յուրաքանչյուր փուլի ճշգրիտ մեկնման և ավարտի կետերը։ Քանի որ Հայաստանում արշավը հաճախ ուղղահայաց մարտահրավեր է, կայքում ներառված են նաև յուրաքանչյուր երթուղու մանրամասն բարձրությունների պրոֆիլները, որպեսզի արշավականները նախապես պատկերացնեն հիմնական վերելքներն ու վայրէջքները։ Հեռավոր վայրեր ուղևորվողների համար հասանելի են նաև GPX ֆայլերի ներբեռնումները, որպեսզի երթուղին հասանելի մնա ցանկացած GPS սարքի կամ HIKEArmenia բջջային հավելվածի միջոցով։Screenshot 2026-06-12 122557Վեբկայքը կառուցված է հինգ առանձին մարզերի շուրջ, որոնք ձևավորում են ամբողջական արահետը։ Այս պահին ամբողջությամբ հասանելի են Լոռին և Տավուշը՝ հյուսիսային խոր կիրճերով և Դիլիջանի ազգային պարկի զմրուխտե անտառներով։ Ապագայում հարթակը կներառի նաև Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը՝ ամբողջությամբ ներկայացնելով գրեթե 1,000 կիլոմետր երկարությամբ երթուղին մինչև 2030 թվականի վերջ, երբ նախատեսվում է ամբողջ արահետի ավարտը։ Յուրաքանչյուր մարզի էջ մեկ հայացքով ցուցադրում է հիմնական չափանիշները՝ ընդհանուր երկարությունը, միջին փուլերի հեռավորությունները և առկա փուլերի հստակ քանակը, ինչը թույլ է տալիս քայլորդներին հեշտությամբ ընտրել իրենց ֆիզիկական կարողություններին և սեզոնային նախասիրություններին համապատասխանող տարածաշրջանը։

Արահետի առանձին հատվածների էջերը ծառայում են որպես մանրամասն թվային ուղեցույցներ ժամանակակից հետազոտողի համար։ Յուրաքանչյուր էջ բնորոշում է տեղանքը՝ օգտագործելով հատուկ պիտակներ, ինչպիսիք են «Անտառային», «Հովտային» կամ «Կիրճ», և տրամադրում է իրական աշխարհի տևողության և հեռավորության գնահատականներ։ Թվերից դուրս՝ այս էջերը ուսումնասիրում են երթուղու մշակութային սիրտը։ Քայլորդները կարող են կարդալ Մոտկորի շրջանի միջնադարյան հոգևոր կյանքի, Ալավերդիի արդյունաբերական ժառանգության կամ լեգենդար Սև կիրճի մասին, որտեղ ծառերի տերևների ծածկույթը այնքան խիտ է, որ արևը հազվադեպ է հասնում անտառի հատակին։ Հյուրատների կողմից կազմակերպվող կամ ՀԱԱ-ի կողմից հավաստագրված փորձառությունները, օրինակ՝ Իջևանում գորգագործություն կամ Գանձաքարում ավանդական լավաշ թխելու, ներկայացումը օգնում է ապահովել, որ յուրաքանչյուր արշավական իր ներդրումն ունենա գյուղական համայնքների պահպանման և հյուրընկալության ավանդույթների շարունակականության մեջ։

Լոգիստիկայից դուրս, հարթակը ներառում է նաև «Նորություններ» բաժինը, որը գործում է որպես թվային ամսագիր։ Օգտվողները կարող են հեշտությամբ ֆիլտրել հոդվածները թե՛ ըստ թեմայի, թե՛ ըստ մարզի։ Այստեղ ներկայացվում են գյուղական խոհարարական ավանդույթներից և տարածաշրջանային կենսաբազմազանությունից մինչև սկսնակների և ձմեռային արշավների գործնական ուղեցույցներ, ինչը միջազգային ճանապարհորդներին մշտապես կապի մեջ է պահում արահետի հետ։
useful info

Անվտանգությունն ու տեղում հստակ կողմնորոշումը ապահովելու համար «Տեղեկատու» բաժինը գործում է որպես թվային ուղեցույց։ Այն բացատրում է Հայաստանում կիրառվող միասնական նշագրման համակարգը՝ սպիտակ-կարմիր-սպիտակ ներկանշանները և ուղղորդող ցուցանակները, որոնք ցույց են տալիս հեռավորություններն ու շարժման միջին ժամանակը։ Քանի որ արահետը շարունակ զարգացող նախագիծ է, հարթակում կա նաև հատուկ «Կարծիք և առաջարկ» բաժին։ Արշավականները կարող են արագ ձևի միջոցով ուղարկել իրենց դիտարկումները, առաջարկները և անվտանգության վերաբերյալ թարմացումները, որպեսզի ՀԱԱ-ի թիմը կարողանա պահպանել երթուղու անվտանգությունն ու որակը հաջորդ այցելուների համար։

Այս հարթակի գործարկումը նշանավորում է տեղական հնարամտությունն ու ազգային հպարտությունը։ Ամբողջությամբ Հայաստանում կառուցված կայքը ապացուցում է, որ երկրի տեխնոլոգիական և զբոսաշրջական ոլորտները գործում են համաշխարհային չափանիշներին համապատասխան, և դրա շնորհիվ՝ հարթակը ծառայում է որպես ուղղակի կապ Սյունիքի հեռավոր գյուղերի և ամբողջ աշխարհից ժամանած արշավականների միջև՝ վերածելով անծայրածիր վայրի բնությունը հրավիրող և լավ պլանավորված փորձառության։ 

«Արշավականները կկարողանան ճանապարհորդել Հայաստանի տարածքով՝ գիշերելով գյուղական հյուրատներում և իրենց հետ ունենալով միայն ամենօրյա անհրաժեշտ իրերով ուսապարկ։ Արահետի գյուղից գյուղ ձևաչափը դա հնարավոր է դարձնում, իսկ կայքը կօգնի այցելուներին նախապես ամբողջությամբ պլանավորել իրենց երթուղին և պատրաստվել ամբողջ ճանապարհորդությանը», — նշել է HIKEArmenia-ի գործադիր տնօրեն Շահանե Հալաջյանը։

Հայաստանի Ազգային Արահետի կայքը այժմ ձեր կողմնացույցն է, ձեր ընկերը և ձեր ուղեցույցը։ Հորիզոնները բաց են, աղբյուրները հոսում են, և ճանապարհը ձերն է․ սկսեք բացահայտել այն։