Կավի Տունը գյուղական կոլորիտով հագեցած հյուրատուն է, որտեղ համադրվել են գյուղական ավանդական կենցաղն ու ժամանակակից հարմարավետությունը:
Այստեղ հյուրերը կարող են գիշերել և հետաքրքիր փորձառություններ ունենալ՝ կավագործության, կարպետագործության, շյուղագործության և օճառների պատրաստման վարպետաց դասերի տեսքով:
Հյուրատանը մատուցվում է թարմ, տնական սնունդ:
Բացի նախաճաշից, ցանկության դեպքում տրամադրվում է նաև ճաշ և ընթրիք:
Հյուրատունը ապահովված է wi-fi-ով, հիգիենայի պարագաներով, վարսահարդարիչով: Եթե ցանկանում եք ինքնուրույն սնունդ պարտրաստել, ապա այստեղ կգտնեք բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները:
Հյուրատունը հնարավորություն է տալիս ծանոթանալ հայկական կենցաղավարությանը, մշակույթին, արհեստներին և գեղեցիկ ավանդույթներին։