Արշակի համար արշավը հոբբի էր: Հիմա դա նրա մասնագիտությունն է: Երբ նա չի ուղեկցում արշավախմբերին Հայաստանի տարածքում, կամ երեխաների համար կազմակերպում սպորտային ամառային ճամբարներ, նա ղեկավարում է տեղական տուրիստական ընկերության արկածային տուրիզմի բաժինը: Արշակը վավերացված լեռնագնաց է, արկածային զբոսաշրջության ոլորտում մեծ պատրաստվածություն և փորձ ունի և նույնիսկ բժշկական պատրաստություն է անցնել ՝ ծառայելով զինված ուժերում: Արշակը Հայաստանի լեռնագնացության և արշավային ֆեդերացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ է, նաև «Հատիս» լեռնագնացների ակումբի անդամ: Արշակն իրեն բնութագրում է որպես շփվող, հարմարվող և դժվար իրավիճակներում հեշտ կողմնորոշվող, արագ որոշումներ կայացնող մարդ: