Ես մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ։ Դեռևս ուսանողական տարիներից ակտիվորեն մասնակցել եմ ուսումնական պրակտիկաներին, որոնք պարունակել են նաև արշավներ։ 2002 թ-ից սկսել եմ ինքս կազմակերպել էքսկուրսիաներ և արշավներ և հանդես եմ եկել որպես էքսկուրսավար-ուղեկցորդ։ Արշավների հանդեպ իմ սերը նպաստեց «Սարվոր տուրիզմ»-ի ստեղծմանը, որը հայաստանյան շուկայում փորձարարական զբոսաշրջության եզակի տեսակ է։ «Սարվոր տուրիզմ»-ի շրջանակներում արդեն սկսեցի հանդես գալ որպես ավելի պրոֆեսիոնալ և փորձառու զբոսավար-ուղեկցորդ։ Արշավներն իմ կյանքի մի մասն են կազմում։ Ես մեծ սիրով եմ իրականացնում դրանք և մեծ պատասխանատվությամբ։