ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ
Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:
Ողջույն, ես Միքայելն եմ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից։
2020 թվականից կազմակերպում և իրականացնում եմ խմբային և անհատական քայլարշավներ Գորիսի շրջանի բոլոր վայրերում (Հին Գորիս, Հին Խնձորեսկ, Հին Խոտ, Հին Շինուհայր, Հին Հալիձոր, Հին Հարժիս, Հարանց անապատ, Տաթևի մեծ անապատ, Սատանի կամուրջ, Տաթևի վանք, Բարձրավան, Բղենո-Նորավանք, Հին Հարժիսից դեպի Տաթև, Տանձավեր գյուղի կախարդական անտառ և այլ ուղղություններով): 2023թ-ից իրականացնում եմ վրանային գիշերակացով 2-օրյա արշավներ դեպի Խուստուփ լեռ։ Տիրապետում եմ առաջին օգնությանը։ Համագործակցում եմ հյուրանոցների, հյուրատների և Հայաստանյան տարբեր զբոսաշրջային ընկերությունների հետ։ Արշավները անց եմ կացնում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Իրականացնում եմ նաև դասական և ջիպինգ/off-road տուրեր ողջ Սյունիքում։