Ապարանի ջրամբարի օղակձև արահետ
Ապարանի ջրամբարի օղակձև արահետ
Տեսարժան վայրեր
Ապարանի ջրամբարի շուրջ այս արահետը հրաշալի ընտրություն է, եթե ցանկանում եք ոչ երկար և գեղեցիկ արշավ ունենալ։
Ջրամբարի ափով բարձրանալով, կհայտնվեք 1965-ին լքված Հին Զովունի գյուղի մոտ: Եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք սուրբ Վարդան Մամիկոնյանի դամբարանը, ով 451թ․ Սասանյան Պարսկաստանի դեմ Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն է եղել։ Պատերազմի արդյունքում պարսիկները ստիպված եղան հրաժարվել հայերին կրոնափոխ անելու գաղափարից:
Այստեղից ճանապարհը կշարունակվի սոճու անտառով, որ ձեզ հետ կտանի դեպի ջրմաբար։ Արահետի երկրորդ հատվածում ձեզ սպասվում են ֆանտաստիկ տեսարաններ՝ Արագած լեռան գագթները և հեռվում երևացող ջրամբարը։
Արագածոտնի մարզում այս ոչ բարդ, 3․5 կմ արշավը հիասքանչ տարբերակ է բոլոր եղանակներին։ Ձմռանը կարող եք օգտագործել ձնագնացներ և կունենք մի փոքր «սառը», բայց զվարճալի արշավ։
Արշավը կարելի է սկսել Երևանին մոտ գտնվող Ջրամբար գյուղից, կամ Եղիպատրուշ գյուղից։ Ջրամբար գյուղից արահետը սկսելու համար, դուք պիտի մեքենայով անցնեք ամբարտակի վրայով` առանց կանգ առնելու: Սակայն այնտեղ վերահսկողություն են իրացկանցնում և հնարավոր է, որ երբեմն թույլ չտան ամբարտակի վրայով անցնել (նույնիսկ ոտքով): Այդ իսկ պատճառով ունենք նաև 2-րդ տարբերկակը։