Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ANT1: Ախթալյից Նեղոց

ANT1: Ախթալյից Նեղոց

8.0 կմ
829մ
587մ
դժվար

Ախթալա գյուղից դեպի Նեղոց գնացող երթուղին Հայաստանի ազգային արահետի Լոռու շրջանի ամենատպավորիչ հատվածներից է։ Երթուղին 8կմ է, և քայլքի ընթացքում այն անցնում է տարբեր բնապատկերների և լանդշաֆտների միջով։ Ապա արահետը Լալվար լեռան ստորոտով իջնում է դեպի Դեբեդ գետը։ 

Քայլքը կսկսեք Ախթալայի բերդի հենց դիմացից՝ իջնելով դեպի գյուղը և ներքևում հոսող գետը։ Անցնելով մետաղական կամրջակը մի քանի մետր կբարձրանաք դեպի վերին Ախթալա գնացող ճանապարհը։ Այստեղ կանցնեք փողոցը, կբարձրանաք փայտե աստիճաններով և կհայտնվեք պղնձահանքի դարպասների մոտ։ Դիմացը կտեսնեք գյուղի գերեզմանատունը, որի միջով անցնում է արահետը։ Գերեզմանատունը կավարտվի սաղարթախիտ անտառի մեջ, որը շատ գեղատեսիլ ճեմուղով կբարձրանա մի քանի մետր։ Ճանապարհային նշանը վերևում կտանի դեպի ձախ, որտեղ կհայտնվեք լքված երկաթգծերի վրա, որոնք ժամանակին օգտագործվել են պղնձահանքի աշխատանքների համար։ Այս հատվածն ասես ֆիլմերից լինի․ ամեն րոպե սպասում ես, որ գնացքի ձայն կլսես։ Այս արահետի վրա կգտնեք հին հանքի փակված թունելը, ջրի մատակարարման կետը, և կհայտնվեք գործող հանքի գլխավերևում։ Նեղ կածանով կհասնեք դեպի փոքրիկ բացատը, որտեղ շատ տարբեր դիտանկյունից կտեսնեք Ախթալայի վանքը և այն շրջապատող լեռները։ 

Արահետը ապա ձեզ կտեղափոխի ավելի վայոցձորյան լանդշաֆտ՝ չոր, կիսաանապատային, ժայռոտ հատվածներով կանցնեք սարի լանջով։ Այս ողջ ընթացքում ձեր ձախ կողմում վերևից կտեսնեք Նեղոց գյուղը։ Ժայռապատ հատվածից հետո դեպի ներքև կիջնեք տավուշյան անտառները հիշեցնող արահետով։ Երբ հասնեք մի բացատի, արահետից մոտ 150 մետր դեպի աջ կարող եք գտնել տեղացիների մեջ լեգենդ դարձած Ապրոյի հուշաղբյուրը (տե՛ս նեքևում)։ Շուտով լսելի կդառնա գիժ Դեբեդի ձայնը․ նոսր անտառների միջով կառաջանաք դեպի գնացքի գծերը, կանցնեք փոքրիկ կամարի տակով և կհայտնվեք գետի ափին։ Դեբեդի վրայով անցնող կախովի մետաղական կամուրջը ձեզ կհասցնի մայրուղի, որն անցնելով մի քանի մետր դեպի ձախ կբարձրանաք դեպի Նեղոց գյուղ։ 

Ջրի աղբյուրներ/տեղեկություններ.

  • Ախթալայի վանքի մոտ գտնվող Նուռիկ կենտրոնում կարող եք քայլքը սկսելուց առաջ ջուր վերցնել (աշխատանքային ժամերը՝ 9:00 – 20:00):  

  • Մինչև քայլքի ավարտը՝ մոտ 6-րդ կիլոմետր նշագծին, թեքվեք արահետից մի փոքր աջ՝ Ափրոյի հուշաղբյուրի մոտ զովանալու համար։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Kanchaqar Campzone

5-12 USD

Pottery House

< 12 $