Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

Գնիշիկից Նորավանք

Գնիշիկից Նորավանք

5 ժ
11.7 կմ
2030 մ
1387 մ
դժվար

Տեսարժան վայրեր

Նորավանք

Թեև Նորավանք  նշանակում է «նոր վանք», սակայն այս վանական համալիրը  բնավ էլ նոր չէ։ Դեռևս XIII դարում կառուցված Նորավանք վանական համալիրը Հայաստանի ամենահայտնի մշակութային վայրերից է՝ շնորհիվ իր յուրահատուկ ճարտարապետության և լավ պահպանված վիճակի:

Այս արահետը ձեզ կտանի թիթեռների և արջերի օազիսով՝ Գնիշիկի կիրճով։  Այն սկսվում է հեռավոր Գնիշիկ գյուղից և ավարտվում առեղծվածային գեղեցկություն ունեցող Նորավանքի մոտակայքում։

Նախքան արշավը սկսելը, պետք է տեղեկացնենք, որ այս հատվածում հնարավոր է  հանդիպել արջերի։ Սկսելով Գնիշիկ գյուղից՝ շարունակեք արահետը դեպի Գնիշիկի կիրճ, որտեղ հնարավորություն կունենաք զմայլվելու  անմոռանալի տեսարաններով ՝ ժայռերով և քարանձավներով: Արահետը կազմում է Անդրկովկասյան արահետի մի փոքր մասը:

Գնիշիկի կիրճը Արփայի պահպանվող լանդշաֆտի մի մասն է, որտեղ գոյություն ունեն 900 բուսատեսակ և ավելի քան 500 կենդանատեսակ, այդ թվում՝ բեզոարյան այծեր, որոնք էնդեմիկ տեսակ են համարվում։

Արփա բնապահպանական հիմնադրամը վայրի բնության մասին տեղեկատվական ցուցանակներ է տեղադրել արահետի տարբեր մասերում, որոնց միջոցով արշավի ընթացքում կարող եք հետաքրիր տեղեկություններ ստանալ։

Եթե հետաքրքրված եք արգելոցի կենդանական աշխարհով, ապա կարող եք ուղիղ կապ հաստատել արգելոցի աշխատակիցների հետ (arpafund@gmail.com հասցեով կամ զանգահարել +374 095 959) և նրանք կենդանիներին դիտելու տուր կկազմակերպեն ձեզ  համար: Այս բուսական և կենդանական աշխարհով լի օազիսով անցնելուց հետո, բացահայտեք Հայաստանի մշակութային գոհարներից մեկը՝  Նորավանք վանական համարլիրը (XIII դ):

5 ժամ տևողությամբ այս արահետը Արփայի պահպանվող լանդշաֆտի չորս արահետներից մեկն է։ Բոլոր արահետները ունեն ցուցանակներ: Իմացեք ավելին մեր անվճար հավելվածում կամ կայքում: Վերջում կցանկանայինք տեղեկացնել, որ Եղեգնաձորից  Գնիշիկ տանող ճանապարհի վերջին հատվածը (20 կմ) վատ  է ասֆալտապատված և քարքարոտ է:

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Crossway Camping

<20 USD

Areni Lodge Guest House & Cottage

12-17 USD

Areni House B&B

12-20 USD

Old Bridge Winery B&B

20-50 USD

Areni Taverna B&B

12-20 USD

Areni Wine Art

45-50 USD

Areni Wine Cellar

12-15 USD