Sanahin to Haghpat Monasteries
Sanahin to Haghpat Monasteries
4ժ
10.9 կմ
1,087մ
836մ
դժվար
Տեսարժան վայրեր
×
Լոռու մարզի հյուսիսային հատվածում գտնվող այս արահետը կապում է Սանահինի և Հաղպատի վանքերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված են որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս։ Այս վանքերը նաև դասվում են Հայաստանի տարածքում ամենակարևոր վանքերի շարքին։
Համաշխարհային ժառանգության արահետը սկսվում է Սանահինի վանական համալիրից, որը գտնվում է Սանահին գյուղում (Ալավերդի քաղաքի սահմաններում) ՝ դեպի Դեբեդ գետի կիրճ: Վանական համալիրում գտնվելու ընթացքում կարող եք այցելել բազմաթիվ մատուռները, ակադեմիայի շենքը (որը եղել է երբեմնի միջնադարյան համալսարան), գրատունը, սեղանատունը, պատկերասրահները և համալիրում գտնվող այլ կառույցները:
Սանահինից արահետը ձեզ կտանի Հայաստանի մեկ այլ սրբատեղի՝ Հաղպատի վանք: Երկու վանքերն էլ կառուցվել են 10-րդ դարում, և ժամանակին եղել են կրթական կարևոր կենտրոններ: Հատկացրեք բավականաչափ ժամանակ՝ երկու վայրերն էլ ուսումնասիրելու համար: Սանահինի և Հաղպատի միջև ընկած դեպի հյուսիս տանող կարճ ճանապարհը ձեզ կտանի դեպի 13-րդ դարի Կայան բերդի ավերակներ, որը հայտնի է նաև Ակնաբերդ անունով: Տեղեկացված եղեք, որ աշունը հիանալի ժամանակաշրջան է այս արահետով քայլելու համար, քանի որ Դեբեդ կիրճը շրջապատող լեռները ծածկված են գունավոր անտառներով իսկ գագաթները՝ պսակված ամպերով:
Ճանապարհին կհանդիպեք քարե ցուցանակների, որոնք տեղեդադրվել են Հայաստանի արշավականների ասոցիացիայի թիմի կողմից, արահետի ուղեցույց լինելու նպատակով։
Նշում. այս ճանապարհը հանգուցային չէ, հետևաբար, պետք է քայլեք ետ կամ գտնեք որևէ տրանսպորտային միջոց՝ վերադառնալու համար այնտեղ, որտեղից, որ սկսել եք (տես «ինչպես հասնել այնտեղ» ուղեցույցը): Սանահինից մեկնարկելը ավելի հեշտ է, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս սկսել հենց այստեղից, սակայն կարող եք սկսել նաև Հաղպատից։