ՀԱԱ 12 Ծաթերից Ձորագյուղ
ՀԱԱ 12 Ծաթերից Ձորագյուղ
10.4 կմ
1252
982
միջին
10.4 կիլոմետր երկարությամբ Ծաթերից Ձորագյուղ ձգվող արահետը Լոռու բնությունը այլ կողմից է բացահայտում քայլողների համար։ Արահետը անցնում է ինչպես դաշտերի, այնպես էլ քարքարոտ հատվածներին, գետի հովտի և անտառների միջով։ Հայաստանի ազգային արահետում սա Քոբայրից դեպի Ծաթեր եկող արահետի շարունակությունն է։ Արահետը սկսվում է Դեբեդի կիրճի տեսարանով, ընթացքում այն խորանում է լեռների ետևում թաքնված Ձորագետի կիրճը ավարտվում դեպի Փամբակ գետը բացվող սարահարթի վրա։
Արահետի ցուցանակն ու բոլոր նշանները տեղակայված են Ծաթեր գյուղից դուրս՝ հին մատուռի և գերեզմանատան կողքին։ Այստեղից մի փոքր վերև բարձրանալուց հետո, արահետը անցնում է վերին սարահարթով, ապա սկսում է իջնել ավելի ժայռոտ հատվածներով։ Ոլորաններին հասնելիս՝ հիանալի տեսարան է բացվում դեպի Ձորագետի կիրճը, որը տեղացիներն անվանում են նաև Արևածագի ձոր՝ հանդիպակաց գյուղի անունով։
Արահետը իջնում է մինչև գետը և շարունակվում գետի կողքի գրունտային ճանապարհով։ Գետի մի հատվածի վրա ՋԷԿ է կառուցված, որի դիմաց գետի հունը ավելի լայն է։ Այս հատվածում է գտնվում հայտնի Ցից Քար ժայռը, որի դիմաց կարող եք ընդմիջել, կամ անգամ վրանային գիշերակաց անել։ Կածանը ապա հասնում է փոքրիկ կամրջի, որը անցնելուց հետո հեռվում կերևա միջնադարյան Հնեվանքի համալիրը։ Ձորի մեջ կարող եք նկատել նաև հին գոմերն ու նախկին Ձորագյուղի տների մի քանի ավերակները։ Այս կետից հետո արահետը սկսում է բարձրանալ ձորի մյուս բարձրունքին գտնվող Ձորագյուղ բնակատեղին։ Արահետը անցնում է խորհրդային ժամանակ արված ասֆալտապատ ճանապարհով, որից այժմ միայն փոքր հատվածներ են մնացել։
Ոլորապտույտ կածաններով բարձրանալուց հետո, կհայտնվեք գյուղի վերին՝ գլխավոր փողոցի վրա, որտեղ գտնվում են գյուղի հիմնական ենթակառուցվածքներն ու եկեղեցին։ Այստեղից առաջանալով կարող եք իջնել դեպի հիմնական մայրուղի, կամ շարունակել արահետը դեպի Վահագնի գյուղ։
Ջրի աղբյուրներ / Տեղեկություննր
Ծաթեր գյուղի կենտրոնում՝ դպրոցի դիմաց կգտնեք սառնորակ ցայտաղբյուր։