Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ 13 Ձորագյուղից Վահագնի

ՀԱԱ 13 Ձորագյուղից Վահագնի

2․40
7.8 կմ
1323
1047
դժվար

Տեսարժան վայրեր

WWII Memorial & Statue of Vahagn
Ձորագյուղ-Վահագնի արահետը ձգվում է 7.8 կիլոմետր։ Այն սկսվում է Ձորագյուղի կենտրոնից և դաշտերի ու արոտավայրերի միջով դուրս գալիս դեպի լեռնային տեղանքները։ Ձորագյուղից դուրս գալիս արահետն անցնում է երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի մոտով, իսկ մոտ կես կիլոմետր քայլելուց հետո ճանապարհը մտնում է սոճիների պուրակ։ Այս հատվածում կա ընդմիջման համար հարմարավետ տաղավար և ջրի աղբյուր։ Ձորագյուղից դուրս ճանապարհը լայնանում է, այն ամրակայված է քարե հենապատով։ 

Քայլքի ընթացքում թեթև վերուվար կանեք, իջնելով մոտ 200 մետր հարաբերական բարձրություն և քայլելով Բոխուտ լեռան լանջերով։ Սոճիների պուրակից հետո արահետի մեծ մասն անցնում է բաց տարածքներով, և միայն վտակի անցման շրջանում կանցնեք նոսր անտառի միջով։ Այս հովտում տպավորիչ տեսարաններ են բացվում դեպի շրջակա ժայռոտ ձորերը, որտեղից նաև լավ տեսարան է բացվում դեպի Վահագնի գյուղ։ Արահետը տանում է մինչև Վահագնի գյուղի կենտրոն, որտեղ կարող եք գտնել Վահագն Վիշապաքաղի արձանը։ Այս հատվածում կգտնեք երկու մթերային խանութներ և ցայտաղբյուր։ Այստեղից կարող եք շարունակել քայլքը դեպի Եղեգնուտ, կամ կենտրոնական փողոցով իջնեք դեպի հիմնական մայրուղի։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը

Dzoragyugh Guesthouse

16 - 24 USD